Սեպտեմբերի 23-ին Նոյեմբերյան քաղաքում հանդիսավորությամբ նշվեց «Հույս կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղի 10-ամյակը: Քաղաքի մշակույթի տան լեփլեցուն դահլիճում կայացավ գեղարվեստական, թատերական միջոցառում: Գեղեցիկ բեմադրության միջոցով ներկայացվեց « Հույս կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղի բազմաբնույթ, արդյունավետ գործունեությունը: Այդ թատերականացված ներկայացմանը անմիջականորեն մասնակցեց Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվանի ենթաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը:
Միջոցառման ավարտին « Հույս կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղի հոբելյանը շնորհավորեցին Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադեւոսյանը, նկարիչ, բանաստեղծ ԶավենՊետրոսյանը: Այնուհետեւ Նոյեմբերյանի քաղաքային զբոսայգում բացվեց «Հույսի կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղի կողմից պատրաստված, քաղաքին նվիրաբերված «Բարի մարդու» արձանը, որը մետաղալարից է պատրաստված, «բարի սիրտ» ունեցող մարդ է խորհրդանշում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Սա Թատերական ներկայացում չէր,պարոն Ոսկան Սարգսյան:Սա իրական կյանքի իրական պատմություն էր,իսկ համայնքի հոգևոր հովիվը Աստծո պատգամը հղեց կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխային և բոլոր ներկաներին:Ողջ համայնքը տպավորված է միջոցառմամբ,այն հուզել է բոլորին:
Դա թատրոն չէր,պարոն Ոսկան,դա քարոզարշավային միջոցառում էր,որի շրջանակում մեր կենտրոնի մանկավարժները և սաները ներկայացրին իրենց ամփոփ առօրյան ,մեր համագործակցությունը եկեղեցու հետ:Աստվածային պատգամները,որոնք հնչեցվեցին քահանայի կողմից և ուղղված էին ինչպես մեր բոլոր սաներին,այնպես էլ ողջ հանրությանը,մի նոր հույսով,հավատով,սիրով ու ոգեշնչմամբ համակեցին բոլոր ներկաների սրտերը:
<> Հկ Նոյեմբերյանի մասնաճյուղի աշխատակազմ