Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շահերը ներկայացնող ֆուտբոլային գործակալ ժորժե Մենդեսը Don Balon հանդեսի վկայությամբ հայտարարել է, թե պորտուգալացին նոր ակումբ է որոնում: Պատճառը ֆուտբոլիստի եւ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի միջեւ լարված հարաբերությունն է, քանի որ վերջինը ցանկանում է խաղը կառուցել վալիացի կիսապաշտպան Գարետ Բեյլի շուրջ:
Գործակալի խոսքերով, Ռոնալդուն բանակցում է միանգամից երեք ակումբների՝ ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Սիթիի» եւ ՄՅՈՒ-ի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ