Օտարամոլությունն այն աստիճան է տարածում գտել մեզանում, որ բուհերում արդեն ուսանողներին ոչ թե «բարի գալուստ»-ով են դիմավորում, այլ անգլերեն «welcome»-ով: Նման օտարալեզու հայտարարությունների կարելի է հանդիպել հայաստանյան գրեթե բոլոր բուհերում:
Լուսանկարում ներկայացված է ԵՊՀ-ի ռոմանագերմանական ֆակուլտետի մասնաշենքի նախասրահը, որտեղ էլ ականատես եղանք օտարալեզու այս ցուցանակին:
Լուսանկարը՝ ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
23.09..2015
Ոչինչ որ դա ռոմանոգերմանական ֆակուլտետում է?? Ռոմանոգերմանական!
Հետո ինչ որ անգլերենով են գրել? Օտարամոլությունը որն է, ավելի լավ է խոսեք ռուսամոլությունից: Ամեն ինչը ռուսերեն էք դարձրել, հիմա էլ բան էք գտել բանի հետևից ընկել … Ռոմանոբանասիրականում կարելի է նաև այլ լեզուներով էլ գրել, այդտեղ ոչ մի վատ բան չկա…
Սա կարդացի ու քահ-քահ ծիծաղում էի. նախ՝ հեղինակ ՋԱՆ, որ արտասանում եք Ռոմանագերմանական Բանասիրության ֆակուլտետ, ի՞նչ եք հասկանում: Երկրորդ, սա մենակ մեր մասնաշենքը չի, էստեղ նաև սովորում են ռուս բանասերները, արևելագետներն ու ժյուռնալիստները: Եվ երրորդ՝ երբ ՌՈՄԱՆՈՆ ազգագրական երգ ու պար է կազմակերպում, պարտադիր կերպով ամեն տարի հարգում է ցեղասպանության նահատակների հիշատակը և նշում յուրաքանչյուր՝ թե՛ եկեղեցական, թե՛ պետական տոն, դուք ու՞ր եք, որ գովաբանեք, որ օտար լեզուների ֆակուլտետը այդքան ազգապահպան գործունեություն է ծավալում: Մենք Ձեզ ԱՆՊԱՅՄԱՆ ԲՈԼՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ԿՀՐԱՎԻՐԵՆՔ: Սիրով և հարգանքով՝ ՌԳԲ մշակութի պատասխանատու:
մաթեմատիկներն էլ կարող են բանաձևերով դիմավորել, հետո? դա էլ է օտարամոլություն?
գնացեք ուրիշ ֆակերում փնտրեք օտարամոլություն: Տվյալ ֆակուլտետում ուսումնասիրվում են օտար լեզուներ, բնականաբար պիտի անգլերենով դիմավորեն. գնացեք հայ բանասիրության ֆակուլտետ