Լրահոս
Օրվա լրահոսը

«1-ի դիմաց 10-ը պատասխանում ենք»

Սեպտեմբեր 24,2015 15:30

Արմեն Սարգսյանը՝
նախահարձակ լինելու մասին

Այս օրերին սահմանային գծում բավականին լարված է: Հակառակորդը, օգտագործելով խոշոր տրամաչափի տեխնիկա, գնդակոծում է սահմանային բնակավայրերը, եւ տուժում են խաղաղ բնակիչներ: Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ մենք նախահարձակ կարող ենք լինել: «Առավոտը» պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանին հարցրեց՝ դրա ժամանակը չի՞ եկել: Նա պատասխանեց. «Չեմ կարծում: Վստահ եղեք, որ պաշտպանության նախարարությունը եւ գերագույն գլխավոր հրամանատարը տիրապետում են իրավիճակին, եւ ավելորդ սրման կարիք չկա: Վստահ եղեք, որ մեր սահմանները պաշտպանված են, ամուր են, եւ երբեւիցե հանկարծ մտքներովդ չանցնի, որ մենք կարող ենք մի թիզ հող հանձնել կամ թույլ տալ, որ թշնամին կարողանա մեծ վնասներ հասցնել մեզ: Եթե մեկ-մեկ լինում են դեպքեր՝ մեկի դիմաց 10-ը պատասխանում ենք»:

Մեր դիտարկմանը, որ մենք ժողովրդագրական խնդիրներ ունենք, արտագաղթ, այսպես թույլ տալ, որ մեկիկ-մեկիկ մեր բնակիչներին սպանեն, նա պատասխանեց. «Լիակատար խաղաղության մեջ չենք: Եթե այդ մեկ-մեկ դեպքերն էլ լինում են, վստահեցնում եմ՝ իսկապես մեկին տասով պատասխանում ենք: Սա է իրավիճակը»:

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930