Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երկու առաջատար՝ աշխարհի պատանեկան առաջնությունում

Սեպտեմբեր 24,2015 12:30

Խորվաթիայի Պորեչ քաղաքում ընթացող շախմատի 8-ից 18 տարեկան պատանիների Եվրոպայի 25-րդ առաջնությունում, որին մասնակցում է 41 երկիր, Հայաստանը տղաների եւ աղջիկների մրցաշարերում ներկայացված է 23 հոգով:

Խաղացված երկու տուրերից հետո առավել հաջող են ընթանում մեր տղաների գործերը: Չորս պատանիներ տարել են երկուական հաղթանակ, իսկ նրանցից երկուսը գլխավորում են մրցաշարային աղյուսակները:

chess_1

Մինչեւ 18 տարեկանների խմբում միջազգային վարպետ Մանվել Պետրոսյանը երեկ պարտության մատնեց նաեւ Վրաստանի ներկայացուցիչ Նոե Տուտիսանիին եւ լրացուցիչ գործակիցներով ընթանում է առաջին հորիզոնականում: Մինչեւ 8 տարեկանների մրցապայքարում Ռոբերտ Փիլիպոսյանը հաղթեց հունգարացի Մաթիաս Պալչերտին ու նույնպես գլխավորեց պայքարը: Երկուական հաղթանակ են տարել նաեւ 12 տարեկանների մրցաշարի մասնակիցներ Մամիկոն Ղարիբյանը եւ Գոռ Մելքոնյանը եւ ընթանում են միավոր չկորցրած առաջատար շախմատիստների խմբում:

Աղջիկների առաջնությունում առայժմ ամենից լավ արդյունք ունեն Մանե Ադամյանը (14 տարեկաններ) եւ Նադեժդա Խաչատրյանը (12 տարեկաններ), որոնք իրենց անվան առջեւ գրանցել են 1,5-ական միավոր:

«Առավոտ» օրաթերթ
23.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930