Բաքվում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի գավաթի խաղարկությունը աստիճանաբար մոտենում է եզրագծին:
Չորրորդ փուլից հետո պայքարի բովում մնացել են ութ գրոսմայստերներ, որոնք կազմել են քառորդ եզրափակչի զույգերը: Ըստ այդմ, հինգերորդ մրցափուլում միմյանց հետ կհանդիպեն Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան) եւ Վեյ Ին (Չինաստան), Անիշ Գիրին (Նիդերլանդներ) եւ Մաքսիմ-Վաշյե Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) եւ Պավել Էլյանովը (Ուկրաինա), Շախրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) եւ Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան):
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.09..2015
Հարգելի Աշոտ Հակոբյան, եթե արդեն երեկ պայքարի մեջ մնացած 8 շախմատիստները խաղացել են իրենց առաջին պարտիաները, այսօր ինչպե՞ս կարող էր պատահել, որ 16 շախմատիստ մնացած լինեին: Հետաքրքիր է իմանալ, թե էդ ՛՛վերջին նորությունները՛՛ որտեղի՞ց եք վերցնում: Անկեղծ ասած՝ չեմ հասկանում, թե խաղերին օնլայն հետևելուն ի՞նչն է խանգարում…
https://www.bakuworldcup2015.com/content/5
Հարգելի պրն Մախսուդյան: Ուշադրություն դարձրեք, որ դա «Առավոտ» օրաթերթի հրապարակում է: Իսկ թերթի հրապարակումները կայքում դրվում են 1 օր անց:
Իսկ հնարավո՞ր է, որ տեղեկատվության վերնագիրն ու բովանդակությունն էլ են տարբեր օրեր հրապարակվել…, կամ միգուցե կբացատրեք, թե ինչպես է, որ վերնագրում գրված է 16 գրոսմայստեր, իսկ ըստ թվարկման՝ դրանք 8-ն են:
Հուսով եմ՝ հեղինակը կբացատրի