Լեղուղիների դիսկինեզիան լեղարտադրող համակարգի շարժողական գործունեության խանգարումն է։ Հիվանդության ծագման պատճառները բազմազան են` կենտրոնական նյարդային համակարգի գործունեության խանգարումներ, զանազան վարակիչ հիվանդություններ (մեծ դեր է խաղում վիրուսային հեպատիտը), որովայնի խոռոչի օրգանների տարբեր տեսակի հիվանդություններ։
Հիվանդությունն ունի հիպերկինետիկ (բարձր շարժունակություն) եւ հիպոկինետիկ (ցածր շարժունակություն) ձեւերը։ Վերջինիս կարելի է ավելացնել նաեւ ատոնիկ (շարժունակության բացակայություն) ձեւը։
Բուժումը։ Առաջին հերթին պետք է ապահովել հանգիստը, հնարավորին չափ բացառել զանազան գերլարվածությունները, կարգավորել քունը, զբաղվել բուժական ֆիզկուլտուրայով։ Եվ, իհարկե, պահպանել դիետա։
Դեղաբույսերի բուժական հավաքները նշանակվում են՝ հաշվի առնելով հիվանդության ձեւերը։ Հիպերկինետիկ ձեւի ժամանակ առաջարկվում է յոթնտերեւուկ (կոճղարմատ) 10 գրամ, մանդիկ մսագույն (կոճղարմատ) 40 գրամ: Երկու թեյի գդալ հավաքին ավելացնել մեկ բաժակ եռման ջուր եւ թրմել 30 րոպե։ Խմել 1/3 բաժակ, օրական 3 անգամ։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
23.09..2015