Այժմ Դովեղի սահմանագոտում հանգիստ է
Այսօր,ժամը 20.30-ի սահմաններում ադրբեջանական զինուժի կրակից Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Դովեղ գյուղում շարքից դուրս է եկել բնական գազատարի ճյուղավորում, որը սնուցում է մոտ 5 տնից բաղկացած մի փոքր թաղ:
Դովեղից տեղեկացանք, որ ադրբեջանական գնդակոծությունից գյուղին պատճառված վնասները կպարզվեն վաղը՝ ցերեկով, ներկայումս Դովեղի սահմանագոտում հանգիստ է:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ