Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարը չմիացավ հակակոռուպցիոն պայքարին

Սեպտեմբեր 23,2015 22:18

«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն հ/կ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը լուրջ չի վերաբերում այսօր ձեւավորված քաղհասարակություն-հակակոռուպցիոն աշխատանքային հարթակին:

Aravot.am-ը Վարուժան Հոկտանյանից հետաքրքրվեց՝ կոռուպցիայի դեմ պայքարող հ/կ-ի ղեկավարն ինչո՞ւ է դեմ այդ հարթակին:

«Ես պետք է տեսնեմ, որ երկրում իրապես իրականացվում է լուրջ հակակոռուպցիոն քաղաքականություն: Կառավարությունը, իշխանությունը իսկապես պրոակտիվ են, ներգրավում են քաղհասարակությանը որոշումների ընդունման գործընթացում: Նմանատիպ մի խումբ էլ ձեւավորվեց 2004-ին՝ մոնիտորինգային հանձնաժողովը, այն նույնպես հարթակ էր, կար կոռուպցիայի դեմ պայքարող առանձին խորհուրդ, միայն պետական մարմինների ներկայացուցիչներով եւ կար մոնիտորինգի հանձնաժողով, այն ժամանակ ոգեւորությամբ մտանք հանձնաժողով, բայց 2007-ի փետրվարին դուրս եկանք, որովհետեւ այդ հանձնաժողովը որեւէ լուրջ փոփոխություններ չարեց: Այդ մոնիտորինգային հանձնաժողովը աշխատում էր, բայց  որեւէ արդյունք չկար, ավելին՝ վերջին  տարին նույնիսկ նիստեր չէին անցկացնում: 2003 թվականից կոռուպցիայի վիճակով Հայաստանում լճացման վիճակ է,  չկա առաջընթաց, միայն լճացման վիճակ է: Հիմնական խնդիրը դա էր, որ չեմ ցանկանում միանալ հարթակին, որովհետեւ չէի ուզենա նախկին՝ այդ տխուր փորձը նորից կրկնվեր»,-պարզաբանեց պարոն Հոկտանյանը:

Անդրադառնալով քաղհասարակություն-հակակոռուպցիոն աշխատանքային հարթակի ներկայացրած ռազմավարությանը՝ պարոն Հոկտանյանն ասաց, որ այն կոռուպցիայի դեմ պայքարում շատ սահմանափակ լուծումներ է առաջարկում, եւ այն ոլորտները, որոնք ֆիքսված են ռազամավարության մեջ, հնարավոր է այդ ոլորտներում վարչական, այսպես ասած, ցածր մակարդակի կոռուպցիան վերացվի, եթե իշխանական կամք լինի, այլ ոչ թե գեղեցիկ փաստաթուղթ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930