Լրահոս
Օրվա լրահոսը

10-ամյա Համբարձումը Թուրքիայի դրոշի տակ Արարատն է պահանջնել ու  դարձել 1-ին մրցանակակիր  (Տեսանյութ)

Սեպտեմբեր 23,2015 22:06

Օրերս Թուրքիայի Մարմարիս քաղաքում տեղի ունեցած «Ապագայի աստղեր» միջազգային մրցույթ-փառատոնին «Ազգային երգ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող 10-ամյա Համբարձում Թարլանյանը, որը Շիրակի մարզի Անի Պեմզա գյուղից է ու սովորում է Գյումրիի «Փյունիկ» արվեստի դպրոցում:

Համբարձում Թարլանյանը մեզ հետ զրույցում  ասաց, որ հանդես է եկել երեք երգերի՝«Պիտի գնանք վաղ, թե ուշ», «Լորիկի» եւ «Տեր ողորմյայի» կատարմամբ:

Ըստ Համբարձումի, ինքը շատ է հուզվել Թուրքիայի դրոշի տակ «Պիտի գնանք» ու «Տեր ողորմյան» երգելիս: Տղայի ասելով, ինքը ներկայացրեց իր պահանջը թուրքերին:

Նրա ուսուցիչը՝ ԵՊԿ  Գյումրու մասնաճյուղի  ժողովրդական երգեցողության ամբիոնի վարիչ, երգիչ Գեւորգ Նորոյանը պատմեց, որ հանձնախումբը, որը կազմված էր լուրջ մասնագետներից,  նրան ճանաչել է որպես 1-ին մրցանակակիր ու նաեւ ազգային երգի լավագույն կատարող:  Ըստ մեր զրուցակցի, Համբարձումը  բավական լուրջ տպավորություն է թողել թե՛ ժյուրիի անձնակազմի եւ թե՛ հանդիսատեսի վրա:  Այնպես են տպավորվել նրա կատարումներից, որ ժյուրիի թուրք անդամը եկել է, հասել է  հյուրանոց ու հատուկ նվերներով երեխային շնորհավորել է, այնուհետ հրավիրել է ճաշկերույթի:

12050720_737185939726629_194434865_o hambarcum tarlanyan certifikat«Համբարձումն այնպես էր ոգեւորվել, որ ինձ ելույթից մեկ օր առաջ ասում էր՝ պատկերացրեք ընկեր Նորոյան, ես այնպես երգեմ, որ իմ երգի ձայնից Թուրքիայի դրոշը պոկվի ու ընկնի իմ ոտքերի տակ: Շատ պատվախնդիր է, գնացել է իր պապերի երկիրը, տեսավ  դրախտավայրը ու խրոխտ ձայնով կատարում էր գուսան, Արցախյան ազատամարտիկ Հայկազունու երգը՝ «Պիտի գնանք վաղ, թե ուշ»: Հետաքրքիրն այն է, որ երբ մոլանները սկսում էին մինարեթից երգել այնտեղ ժամեր կային, Համբարձումը դուրս էր գալիս հյուրանոցի մեր սենյակի պատշգամբ ու սկում էր բարձր ձայնով կատարել Կոմիտասի «Տեր ողորմյան», ասում էր ազդում են վրաս:  Ինքը շատ կոլորիտով երեխա է, շատ հայրենասեր է, գեղեցիկ, հրաշք երգ կատարեց», -ասաց Գեւորգ Նորոյանը:

Նշենք, որ Համբարձումը շուտով կմասնակցի ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում տեղի ունեցող փառատոնի: Երգերը նվիրված կլինեն Հայոց Ցեղասպանության 100-ամյակին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝  Aravot.am-ի ու ԵՊԿ  Գյումրու մասնաճյուղի  լրատվության ու հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննման Մինասյանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կեցցես և նորանոր հաղթանակներ քեզ, տղաս: 🙂

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930