Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ՀՅԴ-ն այդքան շատ սեղմել «ձեռնպահ» կոճակը

Սեպտեմբեր 23,2015 20:22

«Ընդունում ենք իբր թե դրական միտվածություն ունեցող օրենք, պրակտիկայում վերածվում է աննորմալության»:

Ըստ ԱԺ մոնիտորինգի զեկույցի՝ խորհրդարանի 7-րդ նստաշրջանի ընթացքում ՀՅԴ-ն ամենաշատ «ձեռնպահ» քվեարկած խմբակցությունն է:

Aravot.am-ը խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին հարցրեց՝ այդպես ոչ տաք, ոչ սառը, ինչպե՞ս եք այդ դիրքորոշումը մեկնաբանում:

Նա պատասխանեց. «Դուք դրա անունը դնում եք ոչ տաք, ոչ սառը, ես դնում եմ հետեւյալը՝ նախագծերում հստակություն չկա՝ որն է ավելի շատ՝ դրակա՞նը, թե՞ բացասականը: Պայմանավորված է դրանով: Դա խոսում է մեր օրենսդրական նախաձեռնությունների որակի մասին: Պրակտիկան էլ է ցույց տալիս, որ ձեռնպահ քվեարկությունները ճիշտ են: Ընդունում ենք իբր թե դրական միտվածություն ունեցող օրենք, պրակտիկայում վերածվում է աննորմալության: Սա վերահաստատում է մեր պնդումը, որ հստակություն չկա, թե որն է ավելի շատ՝ դրականը, թե՞ բացասականը: Եթե ցայտուն է, որ դրական է, մենք կողմ ենք քվեարկում, եթե ցայտուն է բացասականը՝ դեմ ենք քվեարկում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930