Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Շրջայց զինված ուժերի ստորաբաժանումներում

Սեպտեմբեր 23,2015 18:57

 

Սեպտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի և պաշտպանական գերատեսչության մի շարք վարչություների պետերի ուղեկցությամբ եղել է զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներում:

ohanyan-bnakaranamut ohanyan-khachaturov-pahestԶինված ուժերի զորավարժարաններից մեկում պաշտպանության նախարարին և զինված ուժերի գլխավոր շտաբի պետին են ներկայացվել հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկում արդիականացված հրաձգային զինատեսակները: Սեյրան Օհանյանը և գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ծանոթացել են արդիականացված զինատեսակների տեխնիկական բնութագրերին ու դրանց կիրառման գործնական առանձնահատկություններին£

Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը եղել է նաև զինված ուժերի տեխնիկական ապահովման զորամասերից մեկում, տեղում ծանոթացել է զորամասում իրականացված շինարարական աշխատանքներին, ծառայության կազմակերպման պայմաններին£

Զինված ուժերի ՀՕՊ զորամասերից մեկի զինավանում էլ պաշտպանության նախարարը մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար կառուցված բազմաբնակարան շենքի բացման հանդիսավոր արարողությանը և անձամբ է հանձնել բնակարանների վկայագրերը: Ողջունելով և շնորհավորելով բնակարանամուտ տոնող սպաներին ու նրանց ընտանիքների անդամներին՝ Սեյրան Օհանյանը շեշտել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ու բնակարաններով ապահովման խնդիրը մշտապես ուշադրության կենտրոնում է և պաշտպանության նախարարությունը հետևողական է սպայակազմի բնակարանային խնդիրների լուծման առումով:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930