Այսօր Վանաձորում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը, որը Լոռու մարզի բնակիչներին ներկայացնելու է ազգային դրամի ու դրամաշրջանառության պատմությունը, ինչպես նաև ԿԲ գործունեությունը:
Ցուցահանդեսը կտևի մինչև հոկտեմբերի 1-ը: Մարզի իշխանությունների աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների այցելություններ ցուցահանդես:
Երևանի դպրոցականներն այցելում են Կենտրոնական բանկ և ծանոթանում են բանկի գործունեությանն էքսկուրսիաների միջոցով: Կենտրոնական բանկի այս նախաձեռնության նպատակն է նմանատիպ հնարավորություններ ընձեռել նաև մարզերի աշակերտների և բնակիչների համար:
Նշենք, որ ազգային դրամի պատմության վերաբերյալ ցուցահանդեսը ՀՀ կենտրոնական բանկի կողմից առաջին անգամ բացվել է Վանաձորում 2005 թ-ին:
Ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ կազմակերպվել են նաև Ստեփանակերտում, Իջևանում, Եղեգնաձորում, Գյումրիում, Գավառում, Աշտարակում, Արտաշատում, Հրազդանում և Արմավիրում:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն