Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Մանասերյանը ՀԷՑ-ի ազգայնացման հույսեր դեռ ունի

Սեպտեմբեր 23,2015 16:40

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը այսօր կարծիք հայտնեց ընդդեմ ՀԷՑ-ի ազգայնացման:  Նա պատճառաբանեց. «Նման իրավիճակում, երբ ունենք խնդիրներ գործունեության հետ կապված, երբևէ պետությունը նման գործ ավելի որակով, քան մասնավորը չի կարող անել»:

Մինչդեռ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը բազմիցս հայտարարել է, որ խնդրի լուծման լավագույն տարբերակը կարող էր լինել ՀԷՑ-ի ազգայնացումը: Aravot.am-ը պարոն Մանասերյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս կգնահատի փոխնախարարի այս գնահատականները: Նա պատասխանեց.« Պետք չէ նման պարզունակ կերպով իմ ասածներն ընդունել: Ես ասել եմ, որ պետք է ազգայնացվի ու նշել, թե ինչ պատճառով և բաժնետոմսերը պետք է վաճառվեն հանրությանը և հնարավորություն տրվի, որ բնակիչներն էլ հնարավորություն ունենան ձեռք բերելու դրանք: Այդ դեպքում սպառողը դառնում է նաև վերահսկող»:

Մեր դիտարկմանը, եթե պետական մարմինը նման դիրքորոշում ունի, հետևաբար չե՞ք կարծում, որ այն մտահոգությունները, որ ցանցերի վաճառքի հետ կապված արդեն իսկ պայմանագիր կա, կա նաև ռուսական կողմի ճնշում, համապատասխանում են իրականությանը, Թաթուլ Մանասերյանն արձագանքեց. «Չեմ ուզում ընդհանրացնել: Պետական մարմինը փոխնախարարով չի ավարտվում: Դա դեռ ոչ նախարարի, ոչ նախագահի դիրքորոշումը չէ: ՀՀ կառավարության ղեկավարն ինքը նաև կարծիք է հայտնել, որը ամբողջովին համընկնում է իմ կարծիքին, և նախագահը ժամանակին ասել է, որ չի բացառում ազգայնացումը»:

Մեր այն հարցին` փաստորեն հույս կա՞, որ ազգայնացում կարող է լինել, պարոն Մանասերյանը պատասխանեց. «Մեկ անգամ չէ, որ իմ ասածները կարողացել են կիրառել. ազատ տնտեսական գոտիների ստեղծումը, այլ նախագծեր: Հույսը միշտ կա, կարծում եմ հնարավոր է»:

Ռուսական ճնշման մասին ասաց, որ դրանք ավելորդ շահարկումներ են ու շեշտեց. «Մասնավոր բիզնեսը պիտի իր կանոններով աշխատի, եթե վնասներ է պատճառում պետությանը, պետք է պետությանը պատասխան տա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930