Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ատոմակայանը կարժենա մոտ 5.5 միլիարդ դոլար

Սեպտեմբեր 23,2015 16:10

Սեպտեմբերի 18-ից 46 օրով դադարեցվել է Մեծամորի ատոմակայանի աշխատանքը: Ատոմակայանի աշխատանքների շարունակության և նոր ատոմակայանի կառուցման հարցերի վերաբերյալ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը ներկայացրեց որոշ մանրամասներ: Նշենք, որ ընթանալու են մետաղի վիճակի վերաբերյալ ստուգումներ, որոնց արդյունքում միայն պարզ կլինի ատոմակայանի հետագա շահագործման հարցը:

Փոխնախարարն այս առիթով պարզաբանեց. «Իրավական դաշտում խնդիրներ, լրացուցիչ դաբրոյի հարց չկա. եթե որոշվում է, որ մետաղի վիճակը լավ է, ապա այո, ատոմակայանը շարունակում է աշխատանքը, հակառակ դեպքում ատոմակայանը կփակենք և սակագինը կբարձրանա: Մենք արդեն ծրագրել ենք նոր ատոմակայանի կառուցումը»:

Պարոն Գալստյանը հայտարարեց, թե 1060 մեգավատանոց մեկ բլոկը 4.6 միլիարդ դոլարի արժողությամբ է, հետո 5.5 միլիարդի մասին խոսք գնաց՝ նոր ատոմակայանի արժեքը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930