Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր ընկերություններին չսուբսիդավորելը արդարացի էր. Բորիս Գյուլումյան. «Ա1+»

Սեպտեմբեր 23,2015 15:43

2015 թվականի օգոստոսի 1-ից մինչեւ էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայությունների ստացումը ՀՀ կառավարությունը մի խումբ սպառողների օգտին ՀԷՑ-ին կվճարի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագները մեղմելու համար սուբսիդիաներ։

Այսօր այս մասին հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Բորիս Գյուլումյանն ու բացատրեց, թե ինչպես է իրականացվում այդ մեխանիզմը. «ՀԷՑ-ը իր ամիսը ամփոփելուց հետո էներգետիկայի նախարարություն է ներկայացրել տեղեկանք, որտեղ երեւում է սպառողների քանակը, նրանց ծախսած էլէներգիայի չափը ու սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարը։ Նախարարությունն այդ տեղեկանքի հիմքով առաջարկություն է ներկայացրել կառավարությանը»,- ասաց պարոն Գյուլումյանն ու հավելեց, որ առաջիկայում կառավարությունը կսահմանի որոշում, որով հայտնի կդառնա վճարման աղբյուրը։

Նա վստահեցրեց նաեւ, որ այս գործընթացը կշարունակվի նաեւ հետագա ամիսներին։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930