Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Հայաստանում մի շարք ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները

Սեպտեմբեր 23,2015 15:36

Սեպտեմբերի 23-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Պեկինում հանդիպել է Չինաստանի Արտահանման-ներկրման բանկի խորհրդի նախագահի տեղակալ Լյու Լյանգի հետ:

Զրուցակիցները քննարկել են Չինաստանի Արտահանման-ներկրման բանկի մասնակցությամբ Հայաստանում մի շարք ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները, համագործակցության նախատեսվող ուղղությունները:

Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է տնտեսության մեջ չինական ընկերությունների ներգրավվածությունը: Նրա խոսքով՝վերջին տարիներին չինական կողմի հետ քննարկվել են Հայաստանում մի շարք մեծածավալ ներդրումային ծրագրերի, այդ թվում՝ Հայաստանի հարավային երկաթգծի կառուցման հնարավորությունները:

Aygi6

Լյու Լյանգը ընդգծել է, որ շահագրգիռ են խորացնել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները և վստահություն հայտնել, որ առաջիկայում փոխգործակցությունն էլ ավելի կընդլայնվի և կզարգանա: Նա կարևոր է համարել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը, որը կարևոր նշանակություն կարող է ունենալ տարածաշրջանի զարգացման գործում:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նույն օրը վարչապետ Աբրահամյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամները Պեկինում այցելել են Ամառային պալատ, որը կառուցվել է  Քինգ դինաստիայի օրոք 1750թ. և հանդիսացել է թագավորական ամառային նստավայր: Հյուրերին ծանոթացրել են Ամառային պալատի պատմությանը, չինական արվեստի նմուշներին:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930