Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թատերագետ. Փումբուկչյանը գոնե սեփական երգերն ունի եւ քաղաքային ֆոլկլոր է կատարում. (տեսանյութ)

Սեպտեմբեր 23,2015 15:33

«Հարութ Փամբուկչյանի՝ ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանն արժանանալու փաստը վիճահարույց է. նա ԱՄՆ քաղաքացի է, իսկ օրենքով՝ պետական կոչումներ կարող են շնորհվել ՀՀ քաղաքացիներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թատերագետ Լեւոն Մութաֆյանը՝ խոսելով ՀՀ նախագահի կողմից մշակույթի մի շարք գործիչներին վաստակավոր եւ ժողովրդական արտիստների կոչում շնորհելուց:

«Բայց ինչ-որ տեղ մխիթարվում ես՝ հաշվի առնելով, որ Փամբուկչյանն ունի երգի իր տեսակը: Նա նաեւ քաղաքային ֆոլկլոր, ռոմանսներ, ազգային երգեր է կատարում եւ ունի սեփական ստեղծագործությունները: Ցավ եմ ապրում, որ, օրինակ, ԱՄՆ-ում կոմիտասյան արվեստին ծառայող Տաթեւիկ Հովհաննիսյանը մոռացության է մատնվել»,-ասաց Լեւոն Մութաֆյանը:

Նշենք, որ Անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից ժողովրդական արտիստի կոչման է արժանացել դերասան Հրանտ Թոխատյանը: «Նա դեռ 2012 թ.ին հրաժարվեց վաստակավոր արտիստի կոչումից, բայց նա իր դերասանական տեսակով բացառիկ երեւույթ է: Նա կրում է «դիմակների թատրոնի» արտահայտչաձեւերը, որոնք մեր թատրոնում բացակայում են: Չի կարելի ուրանալ նրա վաստակը»,-ասաց Լեւոն Մութաֆյանը:

Նա նաեւ փաստեց, որ չեն գնահատվում մարզերի վաստակաշատ արվեստագետները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Մանե says:

    Լավ կլինի, որ մասնագիտությամբ թատերագետն ամեն ինչի մեջ չխառնվի, ում Խորեն Աբրահամյանը ժամանակին գիտենք ինչ արգելեց…

  2. Լևոն Մութաֆյան says:

    Մանե, ես ստիպված եմ քեզ քարշ տալ դատարան, քո լկտի ստերի ու կեղծիքների համար: Արդեն որերորդ անգամ դու զրպարտելով ինձ ու Խորեն Աբրահամյանին,ինչ-որ սուտ ես դնում շրջանառության մեջ: Ստիպված եմ ասել, ողջ թատերական աշխարհը գիտի իմ ու Խորեն Աբրահամյանի ջերմագին մտերմության մասին: Դու պիտի դատարանում ապացուցես, թե ինչ է ինձ արգելել Խորեն Աբրահամյանը: Եվ ներկայացիր ճիշտ անուն-ազգանունովդ…Ես տևական ժամանակ լռեցի, չարձագանքեցի, բայց ինչքան կարող ես քո այլանդակ հոգին դատարկել ինձ վրա:

  3. Մանե says:

    Լևոն, դեռ ես չեմ ասել ինչ է արգելել: Բարի եղիր մարդկանց չվիրավորել, դեռ ես խոսում եմ պատշաճությունը պահելով: Մի թույլ տուր, որ քեզ պես խոսեմ:

  4. Լևոն Մութաֆյան says:

    Մի անգամ մի զրպարտություն տարածել էիր այն մասին, թե Խորեն Աբրահամյանն ինձ արգելել է գրել իր բեմադրությունների մասին… Ուրեմն, գիտեմ, թե հերթական անգամ ինչ զրպարտութւուն էիր տարածելու… Նայիր ժամանակի մամուլը, Խորեն Աբրահամյանի Գյումրիում աշխատած տարիների մամուլը, ,,Խոր վիրապի,, բեմադրության մասին հոդվածը… Ո՞վ է հեղինակը… Կարդա Խորեն Աբրահամյանի հետ իմ հարցազրույցները… Ի վերջո, եթե կարդալ գիտես, ոչ միայն զրպարտել, կարդա իմ ,,Խորեն Աբրահամյանի արվեստը,, գիրքը: Միայն զարմանում եմ, թե այդքան կեղտն ինչպես է կուտակվում ձեր մեջ, որ թափում եք ուրիշների վրա… Մի տխմարն էլ՝ Գևորգ Կարապետյան, Խորեն Աբրահամյանի ՀԹԳՄ նախագահ եղած ժամանակ, հոդված էր տպագրել, թե Խորեն Աբրահամյանն ու Լևոն Մութաֆյանը լինելով մտերիմ ընկերներ, միասին թալանում են թատերական գործիչների միությունը… Պարզապես ամոթ է: Եթե ես լռում եմ չեմ արձագանքում, չեմ պատասխանում մի տխեղծ կնոջ զրպարտությւուններին, ապա չի նշանակում, որ սուտը պետք է թևավորվի: Ես որևէ մեկից թաքցնելու ոչինչ չունեմ: Շատերն են ողջ, հարցրեք, թե ով էր Խորեն Աբրահամյանի՝ 1988-ի մոսկովյան հյուրախաղերին նրա կողքին և ում էր խնդրում որեն Աբրահամյանը՝ ներկայացնել իրեն… Իսկականից զզվել եմ ստից ու կեղծխիքից, զրպարտություններից… Մանե, չմոռանաս սեփական դեմքովդ հանդես գալ, եթե այդ դեմքի համար չես ամաչի…

  5. Մանե says:

    Լևոն, չգիտեմ, թե ով ինչ է գրել, որ քեզ արգելվել է, բայց խորհուրդ կտամ այս օրերին մտնես Գյումրու թատրոն, այնտեղ կասեն, թե խորեն Աբրահամյանն ինչ է արգելել քեզ: Ավելի լավ է ինքդ խոստովանես: Եվ մի մոռացիր Լուիզա Սամվելյանին… Մարդիկ դեռ չեն մահացել, անհարմար է:

  6. Լևոն Մութաֆյան says:

    Հորինում ես ու կեղտոտ զրպարտությւուններ տարածում… Կարդա իմ փառահեղ հոդվածը Լուիզա Սամվելյանի 70-ամյակի առթիվ, նրա ողջության օրոք… Ինչքան կարող է մարդն այսչափ այլանդակ լինել… Խորեն Աբրահամյանին ես եմ տարել Գյումրու թատրոն, ես ամեն օր նրա կողքին եմ եղել, դա կհաստատի ողջ թատրոնը… Բավական է, այլանդակ հոգուդ մնացուկները շաց տաս…

  7. Մանե says:

    Ինչու՞, Խորեն Աբրահամյանն էդքան չկա՞ր, որ դու պետք է տանեիր: Դա ի՞նչ ասելու բան է: Գյումրու թատրոն մտիր, կասեն…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930