Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական պատվիրակությունը սեպտեմբերի 21-ից 22-ը եղել է Բաքվում: Այցի նպատակն էր գնահատել նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական գործընթացները եւ նախապատրաստական աշխատանքները:
ԵԽԽՎ-ի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ պատվիրակությունը ողջունել է Ադրբեջանի իշխանությունների բաց աշխատանքը եւ մեծ թվով միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, ընտրությունների դիտարկման հրավեր ուղարկելը:
ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը ցավով նշել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ ընտրություններին մասնակցող դիտորդների թվի եւ մեթոդաբանության վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չի բերվել եւ արդյունքում նրանց այցը Ադրբեջանը չեղյալ է համարվել:
ԵԽԽՎ նախընտրական առաքելությունն, այնուամենայնիվ, պնդում է, որ ԵԽԽՎ-ն ամբողջությամբ կիրականացնի իր ծրագրած գործունեությունը, քանի որ ԵԽԽՎ անդամ երկրի ընտրություններին հետեւելը կարեւոր է, նույնիսկ օրենք է եւ ԵԽԽՎ մոնիտորինգի ընթացակարգ է:
Կարդացեք նաև
Ավելին՝ ԵԽԽՎ-ի նախընտրական առաքելության վերջնական զեկույցը անհրաժեշտ գործիք է վեհաժողովի համար եւ ընտրությունների անցկացման նպատակով անհրաժեշտ քաղաքական բանավեճի եւ երկրի խորհրդարանի հետ ինստիտուցիոնալ երկխոսության համար:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ