Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ԽՎ-ն դիտորդներ չի ուղարկի Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին

Սեպտեմբեր 23,2015 15:10

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան որոշել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ի պատվիրակությունը չի մասնակցի նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ ԽՎ-ի պաշտոնական կայքից:

Իլկա Կաներվան սեպտեմբերի 17-ին՝ վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում, ասել է, թե այս որոշումը կայացրել է, որովհետեւ Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանված սահմանափակումների պատճառով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) նույնպես դիտորդներ չի ուղարկում:

«Ադրբեջանի կառավարությունը սահմանափակումներ է մտցրել մեր ԵԱՀԿ ավանդական գործընկերոջ՝ ԺՀՄԻԳ-ի աշխատանքներում: Որպես արդյունք՝ ԺՀՄԻԳ-ը ստիպված է չեղյալ հայտարարել իրենց ծրագրած այցելությունն Ադրբեջան: Ես կարծում եմ, որ շատ տեղին է, որ մեր շատ կարեւոր ու մոտ գործընկեր ԺՀՄԻԳ-ի դիտարկումը կատարել չկարողանալու պայմաններում՝ մենք էլ չդիտարկենք Ադրբեջանի ընտրությունները»,- մասնավորապես ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը:

Վեհաժողովի որոշումն այսօր հաստատվել ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերի կողմից. «Որպես ԵԱՀԿ-ին անդամակցող երկիր, Ադրբեջանը ստորագրել է Կոպենհագենի 1990 թվականի փաստաթուղթը, որով ԵԱՀԿ դիտորդներին հրավիրում է իր ընտրություններին: Ուստի ցավալի է, որ իշխանությունները համառությամբ սահմանափակում են դիտորդների թիվը, ինչը կարող է վնասել ընտրությունների դիտարկման արդյունավետությանը եւ վստահելիությանը: Վեհաժողովի նախագահը հայտարարել է, որ մենք կմերժենք Ադրբեջան դիտորդներ ուղարկելը, եթե ԺՀՄԻԳ-ը չուղարկի»,- ասել է Օլիվերը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930