Հոկտեմբերի 1-ին Եվրոպայի խորհուրդը եւ Եվրամիությունը Երեւանում կներկայացնեն Արեւելյան գործընկերության երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար նախատեսված ծրագրերի շարք: Այս մասին տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդի տարածած մամուլի հաղորդագրությունից:
2015-2017 թվականների ծրագրային համագործակցության շրջանակներում 4 լայնածավալ ծրագրեր կիրականացվեն Հայաստանում: Ծրագրերը միտված են Հայաստանի ընտրական գործընթացները բարելավելուն, դաժան վերաբերմունքը եւ անպատժելիությունը վերացնելուն, Հայաստանի բանտերում առողջապահության ամրապնդմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաեւ բարձրագույն կրթական համակարգերում կոռուպցիայի դեմ պայքարին:
Ծրագրերը ֆինանսավորվում են ԵՄ-ի եւ Եվրոպայի խորհրդի կողմից եւ իրականացվում են ԵԽ-ի կողմից: Նախագծերի ընդհանուր բյուջեն 2.2 միլիոն եվրո է: Բացի այս ծրագրերից, Հայաստանը նաեւ կմասնակցի տարածաշրջանային 14 նախաձեռնությունների, որոնք տեղի կունենան մի շարք երկրներում:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ