Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեւոն Մութաֆյան. Երկրի նախագահի ճաշակը Արմենչի՞կն է (տեսանյութ)

Սեպտեմբեր 23,2015 14:37

«Աչքս զարնեց Գոնդրաչյան ազգանունը, բայց ուշադրություն չդարձրեցի, մտածեցի՝ Լիբանանի կամ Սիրիայի երգիչ է: Հետո հիշեցի, որ Արմենչիկն է»,-այսօր, խոսելով ՀՀ նախագահի կողմից երգիչ Արմենչիկին (Արմեն Գոնդրաչյանին)՝ վաստակավոր արտիստի կոչում շնորհելու մասին, ասաց թատերագետ Լեւոն Մութաֆյանը: Նրա խոսքով՝ պետական կոչումները շնորհվում են որոշակի ճանապարհ անցած եւ ձեռքբերումներ գրանցած մարդկանց, ովքեր ներդրում են ունեցել ազգային արժեքների պահպանման, ազգային մշակույթի զարգացման գործում:

«Այս դեպքում վաստակավոր արտիստի կոչում է շնորհվել մի մարդու, որը հանդես է գալիս «ռաբիս» ժանրում եւ կապ չունի հայկական երաժշտության հետ: Չեմ կարծում, թե վաղը չէ մյուսը օրը ինչ-որ ռեստորանում հայտարարվի՝ երգում է վաստակավոր երգիչ Արմենչիկը…Դա զավեշտալի կլինի, բայց փաստ է, որ մենք արժեզրկվել ենք եւ արժեզրկում ենք մեր մշակույթը»,-ասաց Լեւոն Մութաֆյանը:

Թատերագետը նշեց, որ դեմ չէ Արմենչիկին գնահատելուն, բայց կարելի էր նրան շնորհել, ասենք, «Մովսես Խորենացի» շքանշան՝ Սփյուռքում գործունեություն ծավալելու համար. «Այդ կոչումները շնորհողները չե՞ն մտածում հետագայի մասին: Հիմա ի՞նչ՝ մտածեմ, որ երկրի նախագահի ճաշակը Արմենչի՞կն է…այսինքն, ես 40 տարվա ճանապարհ եմ անցել եւ արժանացել արվեստի վաստակավոր գործիչ կոչմանը եւ իմ կողքին վաստակավոր արտիստ են Արմենչիկը, Անդրեն եւ Արման Հովհաննիսյա՞նը: Պարզապես վիրավորական է: Իրականում անունները նշանակություն չունեն, երեւույթն է վիրավորական»,-նշեց Լեւոն Մութաֆյանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ օրենքի համաձայն՝ պետական կոչումներ շնորհվում են ՀՀ քաղաքացիներին, իսկ Արմենչիկը ՀՀ քաղաքացի չէ, հետեւաբար՝ օրենք է խախտվել:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Անդրանիկ says:

    Դե եթե դուք եք մեր հայերին այսպես ատում,թուրքը կատի ու կատի հայերին.

  2. Մանե says:

    Հարցնող լինի – իսկ դու իրականու՞մ արժանի էիր վաստակավորի կոչման:

  3. Սերինե says:

    Տիկին Կիման այնքան բան գիտի…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930