Սփյուռքահայ երգիչ Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում շնորհելը ՀՀ ժողովրդական արտիստ, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանին մտահոգության տեղիք է տալիս ՝ արվեստի գնահատման չափանիշների վերաբերյալ։
Այս թեմայով կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ Նիկոլայ Ծատուրյանը կոչ արեց մնացյալ բոլոր արվեստագետներին, ովքեր ևս ունեն վաստակավոր կամ ժողովրդական արտիստի կոչում, բերել և ետ վերադարձնել իրենց կոչումները։
«Այդպես եմ ասում, որպեսզի մեր պանծալի կառավարությունը հասկանա, որ ինքը չի որոշում, թե ում ինչ կոչում տա։
Ռազմավարություն է պետք մշակել, քանզի մենք արդեն շատ ենք «բառադի» դարձել։ Պետք է ստեղծել շատ լուրջ հանձնաժողովներ, որոնք պետք է որոշեն՝ ով պետք է ստանա, ով չպետք է ստանա կոչում։ Դե կոչում է՝ տալիս ենք, էլի, սկզբունքով չի կարելի առաջնորդվել։ Այդ կերպ մինչև ո՞ւր ենք գլորվելու»,-նշեց Նիկոլայ Ծատուրյանը։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Ամենալավ օրինակը սեփական օրինակն է: Համաձայն եմ, հարգելի պարոն Ծատուրյան: Մի սպասեք, որ ուրիշներն արձագանքեն: Հենց Ձեզնից էլ սկսեք: Հրաժարվեք այն ամենից, ինչից որ կոչ եք անում հրաժարվել միասին:
Դիտեք խորեն աբրահամյանի մաիսն տեսանյութը, թե վերոնշյալ հայտնի ռեժիսորն ինչ դեր է ունեցել մեծ արտիստի կյանքում, և այո, սեփական օրինակով ապացուցի խոսքդ…