Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ապօրինի հարստացումը քրեականացնելու են

Սեպտեմբեր 23,2015 13:52

Արդարադատության նախարարության, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» եւ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հ/կ-ների նախաձեռնությամբ, այսօր ձեւավորվեց հասարակություն-հակակոռուպցիոն աշխատանքային հարթակ: Այս հարթակը բաց է քաղաքացիական տարբեր խմբերի համար: Չնայած այսօր հրավիրված հանդիպմանը քաղաքացիական խմբերի ներկայացուցիչներ գրեթե չկային:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կ-ի նախագահ Շուշան Դոյդոյանն ասաց, որ Հակակոռուպցիոն աշխատանքային հարթակը նախատեսում է համատեղ պայքար կոռուպցիայի դեմ, ներկայացնում 2015-18թթ ռազմավարությունը:

Իսկ ռազմավարությունը կառավարության նիստի օրակարգում է, ամենայն հավանականությամբ` այս շաբաթվա նիստում արդեն կհաստատվի: Ռազմավարությունը նախատեսում է հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիր հատկապես թիրախային չորս ոլորտներում՝ առողջապահություն, կրթություն, պետեկամուտներ եւ ոստիկանական համակարգ:

«Աշխատանքային հարթակի հանդիպումները տեղի են ունենալու ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ, պայմանավորվում ենք Հայաստանում ապօրինի հարստացումը քրեականացնելու եւ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ համատեղ հակակոռուպցիոն երկու աշխատանքային խմբերի ստեղծման մասին»,-  համատեղ հայտարարությունը ընթերցեց Շուշան Դոյդոյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930