Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնում «ՀՀ էներգետիկ անվտանգության մարտահրավերները» թեմայով քաղաքականության սեմինարին մի զավեշտալի դեպք պատահեց: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանից հետաքրքրվեցին՝ ՀԷՑ-ով այժմ հետաքրքրվա՞ծ են արևմտյան ընկերությունները: Նա թվարկեց, թե ժամանակին ամերիկյան, իսպանական կազմակերպություններ են ցանկություն հայտնել: Երբ հստակեցրին, իսկ մյուս ենթակառուցվածքների գնման հետ կապված կա՞ արևմտյան ընկերությունների կողմից հետաքրքրություն: Պարոն Գալստյանը կես կատակ կես լուրջ ասաց. «Մենք էլ բան չունենք վաճառելու»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ