Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխնախարարը դեմ է ՀԷՑ-ի ազգայնացմանը

Սեպտեմբեր 23,2015 13:18

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնում «ՀՀ էներգետիկ անվտանգության մարտահրավերները» թեմայով քաղաքականության սեմինարին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար պարոն Արեգ Գալստյանը որոշ մանրամասներ ներկայացրեց բաշխիչ ցանցերի վաճառքի վերաբերյալ: Նա տեղեկացրեց, որ իրենք քննարկել են նաև ազգայնացման հետ կապված տարբերակը, սակայն միևնույն ժամանակ նկատեց. «Նման իրավիճակում, երբ ունենք խնդիրներ գործունեության հետ կապված, երբևէ պետությունը նման գործ ավելի որակով, քան մասնավորը չի կարող անել»:

Նա խոստովանեց, թե բաշխիչ ցանցերում առաջացած խնդիրների պատճառները գուցե բխում են նրանից, որ լավ մոնիտորինգ չեն կատարել և ավելի շուտ չեն հայտնաբերել թերությունները, ուստի պետք է խիստ ու հստակ պայմաններ առաջարկել մասնավոր ընկերությանը, որը կգնի բաշխիչր ցանցերը, որ այսուհետ իր մենեջմենթը կազմակերպելիս այդ սահմաններից դուրս չգա:

Փոխնախարարը վստահեցրեց, որ առաջիկայում այս հարցով հստակեցումներ կլինեն: Նաև շեշտեց, որ մյուս աուդիտորական գործողությունը կապված է լինելու հենց ցանցերում իրավիճակի հետ. «Այստեղ էլ մենք կտեսնենք նաև իրենց եզրակացությունը, քանի որ մեր ձևակերպումներն այլ են, բաշխիչ ցանցերի ղեկավարներինը՝ այլ»:

Դառնալով ռուսական գազի՝ ռուբլով գնելու խոսակցություններին՝ պարոն Գալստյանը նշեց. «Դա օրակարգային հարց է, կարծես թե իրավական դաշտում այդ հնարավորությունը կա»:

Այն դիտարկմանը՝ Ռուսաստանը հնարավոր է չհամաձայնի այդ պայմաններին, պարոն Գալստյանն արձագանքեց, թե պետք է քննարկվեն նաև մեր գործընկերոջ դիրքորոշումները:

Քննարկելով ՀԷՑ-ի ազգայնացման հարցը՝ փոխնախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ միանշանակ մասնավոր ընկերություն պետք է զբաղվի այդ գործով: Հարցին՝ մտավախություն չկա՞, որ ասենք օֆշորում գրանցված ևս մեկ ընկերություն կարող է այն գնել, Արեգ Գալստյանը նշեց, թե նախորդ ընկերությունը սկզբում բավականին լավ էր աշխատում և միգուցե մեր կողմի մեղքն էլ կար, որ խնդիրները ժամանակին չեն հայտնաբերվել:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930