«Իրավական լուծման տարբերակը գործընթացի մեջ է, բայց մենք`ազատամարտիկներս, չենք դադարեցնելու մեր որոնողական աշխատանքները, մենք փորձելու ենք գտնենք: Մի հանցագործ դրանցից, մեզ մոտ լինելով, ինձ թվում է շատ ավելի հստակ, պարզ կներկայացնի`ումի՞ց, ո՞նց է ստացել այս հանձնարարությունը ու ինչի համար է դա իրականացրել»,- լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց «Ազատամարտիկների դաշինքի» համակարգողներից Ռազմիկ Պետրոսյանը:
Ի պաշտպանություն Սմբատ Հակոբյանի հանդես եկող ազատամարտիկները որոշել են փաստաբաններ ներգրավել եւ նրանց միջոցով, արդեն հասկանալ`ոստիկանությունն իրականո՞ւմ բացահայտման ուղղությամբ գործողություններ է անում, թե՞ ոչ: Ըստ այդմ էլ ազատամարտիկները լրացուցիչ կհայտարարեն իրենց անելիքների մասին:
Լրագրողներից մեկի հարցին`այն հանցագործը, որը կհայտնվի ազատամարտիկների մոտ`Լինչի դատաստանի՞ կենթարկվի, Ռազմիկ Պետրոսյանը`Գագիկ Մելքոնյանի միջամտությամբ, ասաց, որ պատժի տարբերակի մասին բոլորը կիմանան, քանի որ այն հրապարակային է լինելու:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ