Ազատամարտիկ, նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը դեմ է, որ ուժին ուժով պատասխանեն: Մյասնիկ Մալխասյանն այսօր մասնակցում է ի սատարումն դաժան ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի բողոքի ցույցի: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Մյասնիկ Մալխասյանն ասաց, որ սահմաններում նման լարված իրավիճակում գնալ ներքին լարվածության`հաստատ որեւէ լավ բանի չի տանի:
Մեր զրուցակիցը, սակայն, գտնում է, որ իշխանությունն ինքն առավել շահագրգիռ պիտի լինի Սմբատ Հակոբյանին ծեծողներին ու պատվիրատուների բացահայտելու հարցում, այլապես, ինքը կմնա այն համոզման, որ սահմանադրական փոփոխություններից առաջ իշխանությունը փորձում է վախի մթնոլորտում պահել հանրությանը:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Ի դեպ, ի սատարումն Սմբատ Հակոբյանի ցույցին այսօր մասնակցում են նաեւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող երիտասարդները:
Ազատամարտիկները մինչեւ այսօր ժամը 11. 00-ն էին ժամանակ տվել ոստիկանությանը`գործը բացահայտելու համար: Այս պահին ազատամարտիկները քննարկում են իրենց հետագա քայլերը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ