Սեպտեմբերի 22-ին, ժամը 01.30-ից մինչև ժամը 13.00-ն ընկած ժամանակահատվածում 1974 թ. ծնված Աղասի Նազլուխանյանի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 18-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել Փամբակ գետը, ինչի հետևանքով Ա. Նազլուխանյանը և ուղևոր՝ 1960 թ. ծնված Գագիկ Նազլուխանյանը տեղում մահացել են:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն