Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ողջ ընթացքում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդես չի եկել ի պաշտպանություն սահմանադրական փոփոխությունների. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 23,2015 12:08

Անգամ այս տարվա փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, երբ իշխանական մեքենայի աննախադեպ ճնշումների արդյունքում Գագիկ Ծառուկյանը հայտարարեց ԲՀԿ նախագահի պաշտոնից հեռանալու եւ քաղաքականությունից դուրս գալու մասին, ԲՀԿ նոր դեկավար կազմը դեռ մի որոշ ժամանակ պնդում էր՝ իրենք շարունակում են դեմ լինել սահմանադրական փոփոխություններին, ու այդ մասին հայտարարում էին ոչ միայն հարցազրույցներում, այլեւ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ։

Նույն Վահան Բաբայանը, որ օրերս խորհրդարանում կոչ էր արել պատգամավորներին «կողմ» քվեարկել սահմանադրության նախագծին, այս տարվա մարտին, հարցազրույցներից մեկում սահմանադրական փոփոխությունների մասին ասել էր. «Մեր տեսակետը, բնականաբար, մնում է նույնը, քանի որ մեր բարձաձայնած խնդիրները լուծում չեն ստացել, բայց այս թեման եւս մեր մարտավարության մեջ է մտնում եւ գտնվում է քննարկման փուլում, թե ինչպես ենք արձագանքելու, մասնակցելու ենք դրանց քննարկումներին, թե ոչ եւ այլն»։

Իսկ մարտի 12-ին սահմանադրական փոփոխությունների շրջանակներում Սերժ Սարգսյանի հետ ԲՀԿ-ականների առաջին հանդիպումից հետո Վահան Բաբայանը պնդում էր. «Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում ԲՀԿ ներկայացուցիչները հաստատել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումը»։

ԲՀԿ-ում ստեղծված իրավիճակը հատկանշական է մեկ այլ առումով, թեեւ այս կուսակցությունը որոշում է ընդունել «այո» ասել սահմանադրական փոփոխություններին, սակայն այս ողջ ընթացքում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդես չի եկել ի պաշտպանություն այդ գործընթացի։ Նախորդ շաբաթ ԱԺ-ում սահմանադրության նախագծի քննարկումների ժամանակ նա մտահոգություն էր հայտնել. «Հենց հիմա մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում սահմանին։ Որքանո՞վ է նպատակահարմար այս փուլում, այս իրավիճակում, երբ պատերազմական դրություն է, թեեւ կրկնում եմ՝ այս մոդելին կողմնակից կուսակցություն ենք, փոխել կառավարման մոդելը»։

Իսկ նախկինում էլ հիշում եք նրա ելույթները. «Իշխանությունը, որի գնացքն արդեն գնացել է, փորձում է սահմանադրական չարեփոխումներ ավանտյուրայի անվան տակ եւս 10 տարի երկարաձգել իր իշխանությունը։ Թույլ չե՛նք տալու ձեզ հետ միասին, որովհետեւ Հայաստանն արժանապատիվ քաղաքացիներինն է»։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930