Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ես սիրում եմ ձեզ՝ անկախ ձեր կարծիքից. Արմենչիկը՝ վաստակավոր արտիստի կոչմանն արժանանալու արձագանքների մասին

Սեպտեմբեր 23,2015 12:27

ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանն օրերս արժանացած երգիչ Արմենչիկը Facebook-ում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման արժանացնելու համար»։

«Ես՝ Արմեն Հաբեդի Գոնդրաչյանս, «Արմենչիկ» բեմական անվամբ, տրված ինձ իմ ժողովրդի կողմից կարիերայիս հենց սկզբում, ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել իմ ժողովրդին, ՀՀ կառավարությանը և Նախագահին՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման արժանացնելու համար՝ վաստակավոր արտիստ փոփ-երաժշտության ոլորտում:

Այն ցույց է տալիս իրենց սերն ու գնահատանքը այն ամենի համար, ինչ որ ես արել եմ կյանքիս 35 տարիների և 20 տարվա ստեղծագործական գործունեության ընթացքում, ինչպես նաև իմ բարեգործական գործունեության համար, հատկապես առ իմ հայրենիք, երեխաներ, ծերեր, առ իմ ժողովուրդ: Ես սիրում եմ իմ ժողովրդին, բոլորին միասնաբար և յուրաքանչյուրին առանձին-առանձին, նույնիսկ նրանց, ովքեր քննադատում են ինձ ամենայն ոգևորությամբ, ես սիրում եմ ձեզ, անկախ ձեր կարծիքից, որը դրդում է ինձ ավելի շատ աշխատել և անել ավելին»,–գրել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գայանե says:

    Այնպես, ինչպես դուք, ես ինձ իրավունք չեմ վերապահում ժողովրդի անունից հանդես գալու, բայց որ մեծամասնությունը չի ընդունում ձեզ` դա ճչացող փաստ է: Այնպես որ, իմ նշած մեծամասնության համար, ձեր սերը առ նաև մեզ` “ոգևորվածներիս”, ՊԱՏԻՎ ՉԷ: ՄԵՆՔ ՁԵԶՆԻՑ ՍԵՐ ՉԵՆՔ ՄՈՒՐՈՒՄ……………. Դուք պահպանում եք բարեկրթության սահմանները` կեցցեք, բայց անկեղծ ասած` “ճարդ` ի՞նչ…”: Խոսքը ձեր անձին չի վերաբերում, այլ ձեր “մատուցած” “արվեստի”, որի մասին դուք էլ հոգու խորքում ընդունում եք, թե ինչ “գործ եք կատարում”…Ձեր “արվեստը” մի հանեք ռեստորանի սահմաններից դուրս: նրա տեղը, մի կերպ, միայն այնտեղ է… Իսկ եթե միայն բարեգործությունների համար, ապա` ես այնքան արժանավոր մարդկանց գիտեմ, ովքեր, ոչ պակաս բարեգործությունների հեղինակ են, բայց կոչման չեն արժանացել, չեն էլ ակնկալում, չեն էլ բարձրաձայնում…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930