Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի հատ Արմենչիկ ավել, մի հատ պակաս, դրանից բան չի փոխվի. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 23,2015 11:47

Այնպիսի տպավորություն է, թե մինչեւ Արմենչիկը մեզ մոտ նման պատվավոր կոչմանն արժանանում էին բացառապես արժանիները, մշակույթի ոլորտում հիրավի մեծություն համարվողները։ Արդեն քանի տարի է՝ այդ կոչումը լրիվ արժեզրկված է։ Այս տարիների ընթացքում այնքան նման ռաբիս դեմքեր են կոչումներ ստացել, որ մի հատ Արմենչիկ ավել, մի հատ պակաս, դրանից բան չի փոխվի։ Թե ինչու է հատկապես Արմենչիկին այդ կոչումը շնորհելը նման աղմուկ բարձրացրել՝ անհասկանալի է։

Կա հարցի մյուս կողմը։ Ո՞ւմ կարելի է համարել իրապես վաստակավոր արտիստ։ Ո՞վ է արժանի դրան։ Այս տեսանկյունից, վաստակավոր արտիստը նա չէ, որին պետությունն այդ կոչումր տալիս է։ Իհարկե, կան խոշոր դեմքեր, որոնք իսկապես արժանի են եղել այդ կոչմանը, բայց իրական գնահատականը տալիս է հասարակությունը։ Կարող են ասել, որ Արմենչիկը բավական սիրված է հասարակության որոշակի խավի մեջ։ Դա ճիշտ է, բայց դա քիչ է։ Իսկական արտիստը նա է, որի մշակույթը, արվեստը, գործունեությունը կրթական նշանակություն ունի։ Ընդ որում, ոչ միայն այսօր, այլեւ հաջորդ սերունդների համար։ Այսինքն, այնպիսի մշակութային ժառանգություն թողնի, որը ընկալելի ու ընդունելի լինի նաեւ հաջորդ սերունդների համար։

Բնական է, որ հենց Արմենչիկը դադարի երգել, անմիջապես կդադարեն լսել նրա երգերը, ինչպես բազմաթիվ այլ ռաբիս երգիչների, որոնցից շատերին այսօր քչերը կհիշեն, թեպետ ժամանակին նրանց երգերը թնդում էին Հայաստանում։

Այդ առումով հասարակության գնահատականը շատ ավելի մեծ արժեք ունի, քան այդ վաստակավոր արտիստի կոչումը։ Հիմա Արաքս Մանսուրյանը, Արթուր Մեսչյանը կամ Ալլա Թումանյանը վաստակավոր արտիստներ չեն, բայց դրանից չեն դադարում մեծություն լինել։ Մենք նրանց սիրում ենք, պաշտում, հարգում, վայելում նրանց երգերը, դերակատարումները, մեզանից հետո էլ նրանց կլսեն։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930