Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սմբատ Հակոբյան. «Ռուբեն Հայրապետյանի հետ ուղղակի ազգակցական կապ չունեմ»

Սեպտեմբեր 23,2015 11:46

«Ես եւ Ռուբեն Հայրապետյանը որեւէ ազգակցական կապ չունենք իրար հետ: Մեր պապերը կարող է ինչ-որ տեղ բարեկամներ-բաներ եղած լինեն: Մենք ուղղակի ազգակցական կապեր չունենք»,- Aravot.am-ի հետ զրույցում այսօր ասաց Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում բուժում անցնող Սմբատ Հակոբյանը:

Ազատամարտիկը, հիշեցենք, սեպտեմբերի 21-ին դաժան ծեծի էր ենթարկվել: Երեկ Հակոբյանը հայտարարեց, որ իրեն ծեծողների մեջ ճանաչել է Տիգրան անունով մի տղայի, որը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից էր: Տիգրանը մի քանի ժամ անց ոստիկանությունում էր:

Սմբատ Հակոբյանի ընկեր ազատամարտիկները այսօր մինչեւ ժամը 11.00-ն ժամանակ էին տվել ոստիկանությանը`բացահայտման ուղղությամբ գործողություններ կատարելու համար: Ազատամարտիկներն այժմ հավաքվում են Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի բակում եւ կախված ոստիկանության արձագանքից`կհայտարարեն իրենց հետագա անելիքների մասին:

Սմբատ Հակոբյանը զարմանում է`թե ովքե՞ր եւ ի՞նչ նպատակով են տարածում իր եւ Հայրապետյանի ազգակցական կապերի մասին լուրերը, բայց գնահատականներ, որակումներ տալ չի շտապում:

Ի դեպ, Սմբատ Հակոբյանի վիճակն այսօր ավելի բարվոք էր: Նա կարողացել էր անկողնուց վեր կենալ: Գիշերը, սակայն, ստիպված էր եղել անցկացնել ցավազրկողների օգնությամբ`ցավերն անտանելի են եղել:

Սմբատ Հակոբյանին խնդրեցինք նաեւ պատասխանել հարցին`ի՞նչ պատահեց, որ իր եւ Ռուբեն Հայրապետյանի հարաբերությունները լարվեցին, մինչդեռ, ժամանակին, նրանք գովեստով էին խոսում միմյանց մասին:

«Ես չեմ ասում`ինքը կռվել է, էն ժամանակ էլ չեմ ասել: Ես ասում եմ, որ ինքը մասնակցել է, հայ գիդի կռված տղայա: Հիմնականում թիկունքի հարցերով-բանով աջակցություն է ցույց տվել: Ես այն ժամանակ էլ եմ ասել, հիմա էլ նույն բանն եմ ասում`եկել է, մեկ-երկու օր մնացել է առաջին գծում: Մթերքով, ծխախոտով, ռազմամթերքով օգնել է այն ժամանակ: Հիմա ես չգիտեմ`ի՞նչ ա փոխվել»:

Սմբատ Հակոբյանը հիմա էլ ուղղակի մեղադրանք չի հասցնում Ռուբեն Հայրապետյանին, չի պատասխանում նրա`իր մասին «ստախոս, խաբեբա» որակումներին: «Հետաքննություն է գնում, ես ընդամենն ասել եմ, որ ճանաչել եմ այդ Տիգրան կոչվածին:  Այդ Տիգրանը կալանավորված է, հետաքննությունը կպարզի`կտեսնենք ո՞վ է, ի՞նչ է: Օրենք կա, բան կա»,- ասաց նա:

Սմբատ Հակոբյանը ոստիկանության աշխատանքն «ինտենսիվ» է որակում: Նաեւ անձնական այցեր, զանգեր են եղել. «Ոչ ոստիկանապետի, ոչ էլ ոստիկանության որեւէ աշխատանքի հետ կապված այս ընթացքում ես որեւէ կասկածանք չունեմ: Իմ մարտական ընկերները մինչեւ 11-ը ժամկետ են տվել`մնացածին բացահայտելու համար: Մոտակա մեկ-երկու ժամվա ընթացքում պարզ կլինի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Նախագահ Սերժ Սարգսյանն, ի դեպ, երեկ զանգահարել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի տնօրենին`Գագիկ Մինասյանի, իր խնամուն: Նախագահը հետաքրքրվել է Սմբատ Հակոբյանի ողջությամբ եւ հորդորել, որ ուշադիր լինեն;

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930