Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարտին Վարդազարյան. «Եթե այդ կոչումը չտային, ժողովուրդը դուրս կգար փողոց, կասեր՝ Արմենչիկին կոչում տվեք». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 23,2015 11:35

Կոմպոզիտոր, ջազմեն Մարտին Վարդազարյանը, պարզվում է, հարցի շուրջ բոլորովին այլ տեսակետ ունի։ «Դուք տեսնում եք, չէ՞, թե Արմենչիկի համերգներին որքան շատ մարդ է գնում, ճիշտ է՝ ես չեմ գնում, բայց երբեմն հետեւում եմ հեռուստատեսությամբ, ուրեմն նա վայելում է ժողովրդի սերը»,- բացատրեց նա։

Դիտարկմանը, որ նախագահի հրամանագրով է շնորհվում վաստակավորի կոչումը, ջազմենը հակադարձեց։

– Նախագահը կատարում է ժողովրդի ցանկությունը, այդպես չի ստացվո՞ւմ։ Ուրեմն, ինչպես ասում են, ինչ արվեստ որ սիրում ես, այդ արվեստին էլ արժանի ես։ Այդպես ստացվե՞ց, ստացվեց։

– Արդյո՞ք նախագահը պետք է խրախուսի Արմենչիկի եւ նմանատիպ այլ երգիչների գործունեությունը։

– Ես ռաբիսի ամենահետեւողական հակառակորդների թվում եմ, բայց եթե կա ժողովրդի սերը եւ ցանկությունը… Հիմա եթե այդ կոչումը չտային, ժողովուրդը դուրս կգար փողոց, կասեր՝ Արմենչիկին կոչում տվեք, չէ՞։

– Դուք իրապես կարծում եք, որ կարող էր նման բան լինե՞լ։

– Չարենցը «Ամբոխները խելագարված»-ը չի գրե՞լ։

– Բայց ինչ կապ ունեն Չարենցի «Ամբոխները խելագարված»-ն ու Արմենչիկը, չեմ կարծում, թե նման ստվար զանգված հավաքվեր Արմենչիկին կոչում շնորհելու պահանջով։

– Ես իմ տարիքն առած, սխալներս արած մարդ եմ, Ձեզ խնդրում եմ՝ ինձ էլ հարցեր մի՛ տվեք:

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930