Լրահոս
Օրվա լրահոսը

«Human Rights Watch»-ը դատապարտել է Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու փաստը

Սեպտեմբեր 23,2015 11:11

«Ոչ մի խաղաղ ցուցարար չպետք է վախենա դաժան ծեծից միայն իր կարծիքն արտահայտելու համար։ Սմբատ Հակոբյանի դեմ սարսափելի հարձակման հետաքննությունը իրապես կապացուցի, թե Հայաստանի կառավարությունն ինչքան լուրջ է վերաբերվում ազատ արտահայտվելու եւ խաղաղ հավաքների իրավունքների վերաբերյալ իր հանձնառությունը»,- այս հայտարարությունն այսօր արել է «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն Ռեյչել Դենբերը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին «Հայազն» կուսակցության կազմակերպած ինքնիշխանության երթի ընթացքում դաժան ծեծի էր ենթարկվել «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Սմբատ Հակոբյանը։

«Human Rights Watch»-ը հիշեցրել է, որ Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից է եւ ունի հստակ պարտավորություններ ոչ միայն հարգելու ազատ հավաքների իրավունքը, այլեւ ապահովելու այդ իրավունքից օգտվող անձանց անվտանգությունն ու պաշտպանելու նրանց ուրիշների ապօրինի միջամտությունից։

«Հայաստանի ժողովրդին խաղաղ բողոքի ցույցերին մասնակցելու համար չպետք է սպառնան լուրջ վնասվածքներ։ Կառավարությունը պետք է հստակ ցույց տա, որ ցանկացած մարդ, որը կխոչընդոտի խաղաղ ցուցարարների գործունեությանը, կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ»,- ավելացրել է Ռեյչել Դենբերը։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930