Այս օրերին, երբ քաղաքական օրակարգում քննարկվում է սահմանադրական բարեփոխումների նոր հայեցակարգը, երբ ձեւավորվում են տարբեր՝ «Փրկության» եւ «Ոչ»-ի ճակատներ՝ քաղաքականից բացի համախմբելու նաեւ քաղաքացիական հասարակության ջանքերը, ստեղծվում են նաեւ մտավորականների խորհուրդներ, ովքեր հանդես են գալիս տարբեր հայտարարություններով՝ հիմնականում դեմ լինելով սահմանադրության նոր փաթեթին։
Գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է մտածում այս ամենի մասին եւ անձամբ ինքն ինչ մտահոգություններ ունի նոր սահմանադրության հետ կապված։ «Ես հայեցակարգին չեմ ծանոթացել, եւ դա ինձ համար սկզբունքային խնդիր է, անգամ մի հոդված եմ գրել այդ թեմայով՝ «Նախապայմաններ Սերժ Սարգսյանին» վերնագրով։
Ես, իհարկե, ինձ համարում եմ ակտիվ քաղաքացի եւ սիրով կմասնակցեի ցանկացած քննարկման, եթե Հայաստանում անցկացվի գոնե մեկ արդար ընտրություն, որտեղ հանրությունն արդյունքները կհամարի չկեղծված, չեն լինի հետընտրական ցնցումներ, ինչպես ամեն անգամ ու համարյա արդեն 20 տարի։
Եթե լինի գոնե մեկ հեռուստատեսություն, որը Բաղրամյան 26-ի ցուցումներով չի աշխատում, այլ ազատ է, այսինքն՝ մեկ հաճախականություն գոնե ազնիվ մրցույթի արդյունքում հատկացվի ոչ իշխանական, ոչ կլանային որեւէ ուժի, ու եւս այսպիսի մի քանի նախապայման, որն ամբողջ հանրության խոսակցության նյութն է։ Դրանից հետո ես պատրաստ կլինեմ քննարկել։
Կարդացեք նաև
Թե չէ այս նախագահական համակարգը, որ գործում է, որեւէ մեկը որեւէ օրինակ այդպես էլ չկարողացավ բերել, որ եթե այս համակարգը, այս սահմանադրությունը չլիներ, մենք կկարողանայի՞նք սրանից կամ նրանից խուսափել:
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Համաձայն եմ Վահրամի տեսակէտին։ Քսանչորս տարի է կանոնաւոր կերպով կը հետեւիմ հայկական
Մետիաներուն ։ Վերլուծութիւններ-սպառնալիքներ-քննադատութիւններ-հայհոյանքներ-առաջադրութիւններ-իմաստուն եւ անիմաստ կարծիքներ եւ այլն ։ ՀԻՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԸ ԿԸ ՄԵԿՆԻՆ ՆՈՐԵՐԸ ԿՈՒ ԳԱՆ նոյն սաղմոսերգութիւնները կը շարունակուին-նոյն սպառնալիքները,
նոյն ցոյցերը ,նոյն կեղեքումները հին եւ նոր կեղեքիչներով-եւ այսպէս մինչեւ վերջ։Վերի խաւերը չեն տագնապիր իրենց ստեղծած բեմադրութեան համար՝իսկ ես այս ամէնուն կը հետեւիմ զուարճանալու համար ։ Հիանալի համալսարան մըն է ուսումնասիրելու մեր գահավիժող բարքերը։