Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահագն Հարությունյանը պարգեւատրվել է Մարտի 1-ը կոծկելու համար. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 23,2015 10:49

Վահագն Հարությունյանը Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է Մարտի 1-ը կոծկելու համար, իսկ Վալերի Օսիպյանը՝ մարդկանց ջարդել- փշրելու։ Այս կարծիքին է 2008 թվականի մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի մայրը՝ Ազատուհի Քլոյանը։

Նրան վրդովեցրել է հատկապես Մարտի 1-ի գործով նախկին քննչական խմբի ղեկավար, ներկայումս Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանին անկախության օրվա առիթով արդարադատության գեներալ-մայորի կոչում շնորհելը, սակայն չի զարմացրել։

«Վահագն Հարությունյանին արդեն պարգեւատրել էր Սերժ Սարգսյանը, երբ պաշտոնը բարձրացրել էր։ Ինչի՞ մասին է խոսքը։ Հո Գոռ Քլոյանին պարգեւ չէ՞ր տալու, պետք է Վահագն Հարությունյանին տար, որ Մարտի 1-ը կոծկեց։ Գոռ Քլոյանը զոհվեց Հայաստանի անկախության համար, լավ Հայաստան կառուցելու համար, նրան քաղաքի կենտրոնում գնդակահարեցին, Վահագն Հարությունյանն էլ կոծկեց, դրա համար պաշտոն են տվել։ Հիմա ինչ պարգեւ էլ տան՝ զարմանալի չի»,- նկատեց տիկին Ազատուհին։

Մարտի 1-ի գործի վերաբերյալ Գոռ Քլոյանի մայրը նշեց, որ ինչպես Վահագն Հարությունյանի, այնպես էլ ներկայիս քննիչի օրոք որեւէ առաջընթաց չկա գործի բացահայտման մեջ, թեեւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը խոստացել էր, որ սայլը տեղից շարժվելու է։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930