Վաղինակ Շուշանյան. «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ. «Ես միշտ մտածում էի, ու ինձ նաեւ փոքր ժամանակից սովորացրել են, որ պարգեւներ ու շքանշաններ ստանում են հերոսները, գիտնականները ու նման կարեւոր մարդիկ։ Բայց հիմա, ինչպես տեսնում ենք, տենդենցը փոխվել է։ Պարգեւատրվում եւ բարձր գիտական կոչումներ են ստանում այն մարդիկ, ովքեր Ա-ն ու Բ-ն իրարից չեն տարբերում եւ մարդասպան են, շքանշաններ են ստանում այնպիսի մարդիկ, ովքեր երբեւիցե կռվի դաշտում չեն եղել։
Երեկ, օրինակ, երկրին մատուցած ծառայությունների համար պարգեւատրվեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Իմ մեջ հարց է առաջանում. ի՞նչ ծառայությունների մասին է խոսքը, քնած ժամանակ խաղաղ ցուցարարներին ջրցանով ջրելու, աղջիկներին եւ կանանց գետնի վրայով քարշ տալու, լրագրողների նկատմամբ բռնի ուժ կիրառելո՞ւ համար։ Այո, հենց այս նշվածների եւ ՀՀԿ-ին անվերապահորեն նվիրվելու համար են նրան պարգեւատրել»։
Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում