Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի կազմակերպմամբ, Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և Կանադայում ՀՀ դեսպանի պատվո նախագահությամբ սեպտեմբերի 20-ին Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի դահլիճում տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ, որտեղ հնչեց հանրահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու «Սաղմոս 3»-ը: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված և հատուկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ գրված «Սաղմոս 3»-ը ներկայացվել է մի շարք երկրների բեմերում:
1000-հոգանոց լեփ-լեցուն դահլիճը մեծ խանդավառությամբ ունկնդրեց մաեստրո Պենդերեցկու խմբավարմամբ կանադական պրեմիերան:
ՀՀ ԱԳՆ