Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթահարելով դուալիզմը

Սեպտեմբեր 23,2015 10:00

Երբ Հայաստանում ապրելով հետեւում ես իրադարձություններին, կամա թե ակամա խորանում ես դրանց մեջ, մեկնաբանում ես, համաձայնում ես, վիճում ես եւ այլն։ Երբ թեկուզ երեք օրով դուրս ես գալիս երկրից՝ կարեւոր չէ՝ գործով, թե հանգստանալու համար, սկսում ես այլ հայացքով նայել քո հայրենիքին եւ նրա խնդիրներին։ Մասնավորապես, սկսում ես կասկածել՝ արդյոք այն բոլոր իրադարձությունները, որոնք մոտիկից անչափ կարեւոր են թվում, իրականում այդքան բախտորոշ նշանակություն ունե՞ն։

Մեր լրատվական դաշտի հիմքը կազմում է դուալիզմը՝ իշխանամետ-ընդդիմադիր, այո-ոչ, հեղափոխական-հակահեղափոխական, գնաց նախագահի մոտ-չգնաց նախագահի մոտ։ Դրա հիման վրա X-ը կարծիք է հայտնում Y-ի մասին, այնուհետեւ մենք՝ լրագրողներս, դրդում ենք վերջինիս պատասխանել այդ կարծիքին, եւ քանի որ Y-ը չի ուզում «խոսքի տակ մնալ», նա տալիս է իր «արժանի հակահարվածը»։ Եվ այդպես շարունակ։ Այդպիսով «տեղեկատվությունը» բաղկացած է հիմնականում հարվածներից եւ հակահարվածներից։
Բայց այդ «անզիջում պայքարի» թեմաները հաճախ մանր են եւ երկրորդական։ Եթե մեր կյանքին հետեւես միայն այդ պայքարը հաշվի առնելով, ապա տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը գտնվում է մոլորակից դուրս, ու մենք «խրվել ենք» գավառական ճահճի մեջ։ Հետաքրքիր է, որ համացանցը եւ, մասնավորապես, սոցիալական ցանցերը, որոնք տեսականորեն պետք է հաղթահարեին բոլոր սահմանները, մեզանում խորացնում են այդ գավառամտությունը։

Մենք, կարծես թե, մեր ընթերցողներին սովորեցրել ենք լրջորեն չհետաքրքրվել, թե ինչ է կատարվում աշխարհում, եւ ինչ տեղ է այդ ամենում զբաղեցնում մեր փոքրիկ երկիրը։ Որովհետեւ այս առումով մենք նույնպես «լռվել ենք» «ԵՏՄ-ԵՄ», «ֆորպոստ-ոչ ֆորպոստ» երկատվածության մեջ եւ չենք մտածում, թե ինչ հավելյալ հնարավորություններ ունենք այդ հակադրությունից դուրս։ Անկեղծ լինենք՝ որոշ բաներ մեզ պարտադրում են, ԵՏՄ-ն՝ այդ թվում, բայց կան բաներ, որոնք մենք կարող ենք անել՝ չհակադրվելով այդ պարտադրանքներին։

Այդպիսի հնարավորություններ են ստեղծում, իմ կարծիքով, իրանական եւ չինական ուղղությունները։ Այդ երկրները Ռուսաստանի թշնամիները չեն, ինքնուրույն են եւ չեն մասնակցում նոր «սառը պատերազմին», մյուս կողմից, մանավանդ վերջերս, չեն սրում հարաբերությունները Արեւմուտքի հետ։ Ինձ թվում է, որ մեր այս մոտեցումների հիմքում պետք է դրված լինի տնտեսական պրագմատիզմը, որը հնարավորինս «բեռնաթափված» կլինի գաղափարախոսությունից եւ, այսպես կոչված, «աշխարհաքաղաքականությունից»։ Այն մարդիկ, որոնք այսպես թե այնպես կարող են կողմնորոշել հասարակությանը, պետք է տրամադրեն նրան հենց տնտեսական պրագմատիզմի, ոչ թե երկատվածության եւ դրանից բխող գզվռտոցի։

Երբ Հայաստանից դուրս ես գտնվում, դա առավել ակնհայտ է դառնում։

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Իրավաբան Տ.Ա says:

    Դուք եք նկատել այդ դուալիզմը;
    Ձեր ներքին մտքերը պրոեկտում եք??:
    Ես որ չեմ նկատել սպիտակի ու սևի բաժանաում;
    Այդ Դուք եք տարիներ շարունակ գրում , որ բաժանված են երկու կողմերի հայ իրականությունը, Ձեր ընկալումներն են -ինչու ? եք դրանք պարտադրում մյուսներին:
    իրականում աշխարհը շերտերով և երանքգներով է:
    զարմանում եմ Ձեր կենսափորձի վրա:

  2. Ruben says:

    Իրանը եւ Չինաստանը ունեն պետական (պետության) գաղափարախոսություն:
    Իրանում եւ Չինաստանում բնակվող բնիկ (տիտղոսակիր) ազգերը չեն ուրացել իրենց ազգային ավանդույթներն ու գաղափարախոսությունը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930