Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ասաց՝ արի գնանք սուրճ խմելու, ասացի՝ չէ, գնամ տուն». ազատամարտիկը՝ Սմբատ Հակոբյանի ծեծի մասին

Սեպտեմբեր 22,2015 22:47

Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը նախօրեին կազմակերպված «Ինքնիշխան Հայաստան» բողոքի ակցիայի ողջ ընթացքում ակցիայից անմիջապես հետո  ծեծված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի հետ էր, նրա կողքին:

Aravot.am-ը Սուսաննա Մարգարյանից հետաքրքրվեց՝ ինչը կարող էր ծեծի պատճառ դառնալ, ինքը ի՞նչ տեղեկություններ ունի, եւ արդյո՞ք այդ օրը հարձակման նախանշաններ կային:

«Ինքը ասաց՝ արի գնանք սուրճ խմելու, ասացի՝ չէ, գնամ տուն: Ես էլ նեղվեցի, հետո խոսեցի, թե եթե այսպես հավայի պետք է գայինք այս ակցիային ու ոչինչ չանեինք, ինչու էին կանչում… էդպես խոսեցինք, բաժանվեցինք, այլ տեղեկություններ չունեմ»,- ասաց ազատամարտիկը:

Մեր հարցին, թե Սմբատ Հակոբյանն ի՞նչ խնդիրներ կարող էր ունենալ, հատկապես, որ առանձնապես աչքի չի ընկել հակաիշխանական կամ անձնավորված ելույթներով, Սուսաննա Մարգարյանն առարկեց. «Ակցիայի օրը ազատամարտիկներին միասնության կոչ արեց, որ դուրս գանք ժողովրդի ապագայի մասին մտածելու: Չեմ կարող ասել՝ ինչը կարող էր ծեծի պատճառ դառնալ, գուցե ինքը անձնական խնդիրներ ուներ… մի բան հստակ է՝ իշխանության կողմից ազատամարտիկները ու  նման կոչեր անողները պարբերաբար բռնությունների են ենթարկվում: Սա էլ հինգերորդ ազատամարտիկն է բռնության ենթարկված, սրանց կանգնեցնել է պետք, դաստիարակել, անկյուն կանգնեցնել: Ազատամարտիկները ինչ-որ պետք է կանեն: Իհարկե, ինչ էլ նախատեսած լինեն, ոչինչ չունեմ ասելու լրատվամիջոցներով»:

Անդրադառնալով Սմբատ Հակոբյանի մեղադրանքներին՝ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորին ուղղված, թե իրեն ծեծողներից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից էր, ու Ռուբեն Հայրապետյանի հերքմանը, թե Սմբատ Հակոբյանը ստախոս խաբեբա է, ասաց. «Ում են ասել՝ ինքը ճիշտ է եղել, որ այս անգամ ասեն: Մարդ սպանեցին Հարսնաքարում, էլի իրենք ճիշտ դուրս չեկա՞ն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    «Ինքը ասաց՝ արի գնանք սուրճ խմելու, ասացի՝ չէ, գնամ տուն: Ես էլ նեղվեցի, հետո խոսեցի, թե եթե այսպես հավայի պետք է գայինք այս ակցիային ու ոչինչ չանեինք, ինչու էին կանչում… էդպես խոսեցինք, բաժանվեցինք, այլ տեղեկություններ չունեմ»

    Ասաց, ասացի, այսպես, պետք Է, այս, ինչու….ու այս բառերի կողքին` հավայի…ոնց հասկանանք…հավայի-ով խոսող մարդը չի ասի երբեք նշածս բառերը..իսկ եթե «ազնվաբար» մեջ եք բերել ուրիշի խոսքը ու չէիք կարող նրա ասած հավայի բառը սարքել քաղաքակիրթ բառ, ապա բարի լինեիք, նշածս շարանն էլ մեջբերեիք այնպես, ինչպես որ ասել էր հավայի բառով խոսող անձը:

    Ի՞նչ կասեք:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930