Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը նոր բան չի պարզի «Մարտի 1-ի» վերաբերյալ. Իրավապաշտպան

Սեպտեմբեր 22,2015 22:33

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը չի կարծում, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) նոր բան կպարզի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին ՄԻԵԴ-ը 2008 թվականի մարտի 1-ին զոհվածների ընտանիքների բողոքը վարույթ է ընդունել՝ «Վաչագան Ֆարմանյանը և մյուսներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը:
«Սա առաջընթաց է այնքանով, որ գործը սկսված է, կառավարությունը պետք է պատասխանի առաջադրված հարցերին, նաեւ կարեւոր է, որ եվրոպական դատարանը ԱԺ հանձնաժողովի փաստաթղթերն է պահանջել: Կրկնում եմ՝ չեմ կարծում, թե դատարանը նոր բան պարզի, բայց պարզապես դրանք ամբողջությամբ կուղարկվեն նաեւ մեզ, եթե, իհարկե, չգաղտնագրվեն, չեմ կարող ասել, թե որքանով է դա հավանական: Դրանք կուղարկվեն մեզ, գուցե մենք ինչ-որ բաներ բացահայտենք: Բայց ամբողջ խնդիրն է այն է, որ իրավունքի խախտման ճանաչման դեպքում պետությունը պետք է այդ խախտումը վերացնի, այնպես անի, որ նույն խախտումը այլեւս չլինի»,- ասաց պարոն Զեյնալյանը:

Նրա խոսքով, ԵԽ անդամների շարքում կան այնպիսի պետություններ, որոնք ՄԻԵԴ-ի պահանջած փաստաթղթերը չեն տրամադրում. «Բայց դա արդեն առանձին խախտում է, եվրոպական կոնվենցիայի խախտում: Նման դեպքերում շատ խիստ ամոթալի խախտում է համարվում, Եվրոպական դատարանն էլ է ճանաչում որպես կոնվենցիայի խախտում»:

Պարոն Զեյնալյանը դժվարացավ ասել, թե Հայաստանի իշխանություններն ինչքանով են պատրաստակամ տրամադրել «Մարտի 1-ի» փաստաթղթերը, բացահայտումները:

«Այո, կան գործեր, որոնցով կարող ենք ասել, որ Հայաստանը եվրոպական դատարանի վճիռը չի կատարել, չի կատարում, բայց այս դեպքում, դեռ նախապես վճիռը չեղած՝ չենք կարող ասել, որ Հայաստանն անպայման դատարանի վճիռը չի կատարելու, պարզապես Հայաստանը կարող էր խախտած չլինել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան»,- հավելեց իրավապաշտպանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930