Իր ծննդյան 18-ամյակի օրը ավտովթարի ենթարկվելու պատճառով ավելի քան 11 տարի կոմայի մեջ անցկացրած իսպանացի Խեսուս Ապարացիոն, արթնանալով այս տարվա օգոստոսի 27-ին, անմիջապես մորից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է դասավորվել իր կուռք Ռոժե Ֆեդերերի կարիերան:
«Ես վստահ էի, թե նա վաղուց այլեւս չի խաղում: Բայց երբ ասացին, որ դեռ շարունակում է հանդես գալ, աշխարհի երկրորդ ռակետն է եւ հաղթել է «Մեծ սաղավարտի» 17 մրցաշարում, մտածեցի՝ ինձ խաբում են: Այժմ ցանկանում եմ տեսնել, թե ինչպես է նա մինչեւ հեռանալը հաղթում 18-րդում»,- հայտարարել է նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Global Look Press-ի
Կարդացեք նաև