Մանկապղծության եւ մանկական պոռնո ֆիլմերի արտադրության մեջ մեղադրված սպորտային մարմնամարզության ԱՄՆ-ի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Մարվին Շարպի դին շաբաթ օրը հայտնաբերվել է բանտի իր խցում: Այս մասին տեղեկացնում է NBC Sport-ը:
Շարպն աշխատել է 2008 թվականի ԱՄՆ օլիմպիական հավաքականի երկու մարզուհիների հետ, իսկ 2010-ին ճանաչվել է այդ երկրում սպորտային մարմնամարզության լավագույն մարզիչ: Նա ձերբակալվել էր այս տարվա օգոստոսի 24-ին այն բանից հետո, երբ ոստիկանությունը ներխուժել էր նրա բնակարան եւ խուզարկությամբ հայտնաբերել մերկ անչափահաս մարզիկների հազարավոր լուսանկարներ: Ինքը՝ մարզիչը, այդ լուսանկարների առկայությունը բացատրել է նրանով, որ ցանկացել է պատկերել մարմնի մարզական կառուցվածքի գեղեցկությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև