Լրահոս
Օրվա լրահոսը

Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց Ամենապատիվ և Գերերջանիկ նորընտիր Տեր Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս–Պատրիարքը այցելեց ՀՀ սփյուռքի նախարարություն  

Սեպտեմբեր 22,2015 19:52

 

Սեպտեմբերի 22-ին Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց նորընտիր Ամենապատիվ և Գերերջանիկ Կաթողիկոս-Պատրիարք Տեր Գրիգոր Պետրոս Ի-ն, ով Հայաստան է ժամանել ՀՀ նախագահի  հրավերով՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ձեռնարկները համակարգող պետական հանձնաժողովի նիստին, այցելեց ՀՀ  սփյուռքի նախարարություն:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց նրան Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց Կաթողիկոս-Պատրիարք ընտրվելու առթիվ և ուրախություն հայտնեց, որ նա նոր կարգավիճակով այցելել է ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետություն:

Նախարարը նորընտրիր Կաթողիկոսին տեղեկացրեց, որ Սփյուռքի նախարարությունը սերտորեն համագործակցում է Հայաստանի Հայ կաթողիկե եկեղեցու հետ և դրվատանքով խոսեց առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի նվիրյալ աշխատանքի մասին: Նա մասնավորապես առանձնացրեց սիրիահայությանն աջակցելու  համատեղ նախաձեռնությունները, ինչպես նաև Զմմառի եկեղեցու մատենադարանի ձեռագրերի թվայնացման աշխատանքները, ինչի շնորհիվ մշակութային այդ թանկարժեք նմուշները փրկվեցին ոչնչացումից և հասանելի դարձան ապագա սերունդներին: Նախարարը հույս հայտնեց, որ թվայնացված ձեռագրերի կրկնօրինակները երբևէ տեղ կգտնեն նաև Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ մատենադարանում՝ այդ կերպ ևս հասու դառնալով ուսումնասիրողներին և այցելուներին:  Նախարարը երախտագիտությամբ խոսեց նաև Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդների ունեցած անգնահատելի դերի մասին՝ Հոռմի պապ Ֆրանցիսկոսի՝  Հայոց ցեղասպանության ճանաչման առթիվ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում արտասանած ճառի մասին, որը շրջադարձային կարող է լինել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի համար:

Կաթողիկոս-Պատրիարքը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ասաց, որ մեծապես գնահատում է հայապահպանությանն ի նպաստ իրականացվող Սփյուռքի նախարարության գործունեությունը և պատրաստ է շարունակել գործակցությունը անհրաժեշտ ծրագրերի իրականացման համար:

Զրույցի ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս-Պատրիարքին նվիրեց հայ մանրանկարչության կրկնօրինակ՝ ի հիշատակ Սփյուռքի նախարարություն կատարած նրա այցելության:

petros I hranush hakobyan ev patriarq

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930