Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սիրահարների այգում այսօր մեկնարկեց «Գրական Տապան» ամենամյա միջազգային փառատոնը, որին մասնակցում են հայ եւ օտարազգի անվանի գրողներ:
Aravot.am-ը Հայաստանի գրողների միության նախագահից հետաքրքրվեց, թե որքանով է փառատոնը նպաստում հայ ժամանակակից գրականության ճանաչմանը: «Գրականությունն ամենակարճ ճանապարհն է՝ երկրի մշակույթը եւ նկարագիրը ճանաչելի դարձնելու համար, ուստի այս փառատոնը մեծապես նպաստում է մեր գրականության տարածմանը եւ գրողների ճանաչմանը: Հայ հեղինակների գրքերն այսօր թարգմանվում են օտար լեզուներով, գրքերը լույս են տեսնում մի շարք երկրներում»,-ասաց Էդուարդ Միլիտոնյանը:
Կարծիքը, թե ժամանակակից հայ գրականություն չունենք, Գրողների միության նախագահի համար անընդունելի է. «Գրականությունից խոսողը գոնե պետք է կարդացած լինի: Լավ կլինի, որ ճաշակ էլ ունենա»,-նշեց Էդուարդ Միլիտոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ