Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Մինսկում

Սեպտեմբեր 22,2015 17:48

Սեպտեմբերի 21-ին Բելառուսում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն` նվիրված ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին:

Միջոցառմանը մասնակցում էին Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկին, Բելառուսի ԱԳ նախարարի տեղակալ Ելենա Կուպչինան, Բելառուսի Պետական հսկողության կոմիտեի նախագահ Լեոնիդ Անֆիմովը, Բելառուսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, մտավորականներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Ելույթով հանդես եկավ Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանն, ով ներկայացրեց Հայաստանի Հանրապետության անցած 24-ամյա ուղին ու ձեռքբերումները: Դեսպան Խաչատրյանը բարձր գնահատեց հայ-բելառուսական հարաբերությունների մակարդակը, երկու երկրների քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը, համագործակցությունը միջազգային ասպարեզում և միջազգային կազմակերպությունների շրջանակում:

Դեսպանը խոսեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի և այդ կապակցությամբ ամբողջ աշխարհում տեղի ունեցող զարգացումների մասին: Արմեն Խաչատրյանը երախտագիտության խոսք հղեց Բելառուսի ղեկավարությանը՝ հայ համայնքի հանդեպ դրսևորած ուշադրության համար:

Այնուհետև ելույթ ունեցավ Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ելենա Կուպչինան, ով ևս բարձր գնահատեց հայ-բելառուսական հարաբերությունների մակարդակը, երկու ժողովուրդների միջև ստեղծված բարեկամանան կապերը և հայ համայնքի ներդրումը Բելառուսի մշակույթի, գիտության և տնտեսության զարգացման գործում:

Միջոցառմանը հանդես եկան Բելառուսի հայ համայնքի «Էրեբունի» պարի համույթը և երգիչ Եղիազար Ֆարաշյանը:

Նախօրդ օրը` սեպտեմբերի 20-ին, Մինսկի Ազգային մշակույթների հանրապետական կենտրոնում Բելառուսում ՀՀ դեսպանության աջակցությամբ Բելառուսի հայ համայնքը կազմակերպել էր համերգ՝ նվիրված ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին:

Համերգին ներկա էին հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Համերգին ելույթ ունեցան «Էրեբունի» պարի համույթը, Մինսկի հայորդաց կրթօջախի սաները, ովքեր ներկայացրին հայկական ազգային պարերը և երգերը: Հանդես եկավ նաև հայտնի ջութակահար Կարեն Կարապետյանը և այլ երգիչներ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930