Սեպտեմբերի 19-ին Ռումինիայի Կոնստանցա քաղաքում հանդիսավորությամբ նշվեց ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձը: Ռումինիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ և Ռումինիայի Հայոց միության կողմից կազմակերպված միջոցառմանը, ազգային հիմների հնչյուններից հետո, ողջույնի խոսքերով հանդես եկան Ռումինիայի Հայոց միության մասնաճյուղի նախագահ Խաչիկ Կարապետը, Կոնստանցայի հոգևոր հովիվ, Տեր Օշական Խաչատրյանը: Հայաստանի անկախության վերաբերյալ պատմական ակնարկով ներկայացավ գրող Լուիզա Թերզյանը:
Միջոցառման հյուրերից ռումին գրող Մարիուս Կելարուն ներկայացրեց «Անդրկովկասով. Երևանից Լեռնային Ղարաբաղ» աշխատությունը, որում ամփոփված են հեղինակի՝ Հայաստան և Արցախ կատարած ճամփորդություններից ստացած տպավորությունները` հագեցած ազատ Արցախի և Հայաստանի պատմության դրվագներով և լուսանկարներով:
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ ռումինահայ գրող, դոկտոր Արշալույս Սարգսյան-Գուրաուի «Հարցազրույցներ, դիմանկարներ, վերլուծություններ և հոդվածներ» գրքի շնորհանդեսը, որտեղ ամփոփված են Կոնստանցայի հայ համայնքի ականավոր անձնավորությունների, արվեստի և մշակույթի հայ գործիչների դիմանկարները և նրանց հետ հարցազրույցները, համայնքային հիշարժան միջոցառումների վերաբերյալ հեղինակի հոդվածները:
Հանդիպման բանախոսները և հյուրերը հարցազրույցներ տվեցին միջոցառումը լուսաբանող ռումինական լրատվամիջոցներին:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ