Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը երեք ժամ է խնդրել ազատամարտիկներից՝ Սմբատ Հակոբյանի ծեծի գործով անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար:
Այսօր առավոտից ի պաշտպանություն Սմբատ Հակոբյանի բողոքի ակցիա անող ազատամարտիկները քիչ առաջ հեռախոսազրույց են ունեցել Աշոտ Կարապետյանի հետ: Ազատամարտիկները երեք ժամով կդադարեցնեն ակցիան, հետո, կախված փոխոստիկանապետի պատասխանից, կորոշեն իրենց հետագա անելիքները:
Բողոքի ակցիան, հիշեցնենք, մեկնարկել էր Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի բակից , ապա տեղափոխվել Աբովյան պողոտա:
ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ևս հրահանգել է ազատամարտիկի ծեծի գործով քրգործ հարուցել:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ