Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի խաբեբա է. Ռուբեն Հայրապետյանն արձագանքում է ծեծված ազատամարտիկի հայտարարությանը. News.am

Սեպտեմբեր 22,2015 16:19

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կարծիքով՝ նախօրեին ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը քաղաքական պատվեր է կատարում՝ հայտարարելով, թե իրեն ծեծողներից մեկն իր թիկնազորից է:

«Դա իրականությանը չի համապատասխանում, նա զրպարտում է ինձ, հասկացեք: Նա ուղղակի քաղաքական պատվեր է կատարում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանը:

ՀՖՖ նախագահը նաեւ հերքեց ազատամարտիկի պնդումները, թե երեք ամիս առաջ իրենց միջեւ քաղաքական հարցերի շուրջ բանավեճ է եղել, որից հետո Հայրապետյանը սպառնացել է հաշվեհարդար տեսնել Հակոբյանի հետ:

«Նման բան չի եղել: Եթե հետաքրքրվեք իրա շրջապատով, իրա կենսագրությամբ, կիմանաք՝ ինքը հայտնի ստախոս, խարդախ, խաբեբա մարդ է եւ զրպարտում է»,-ասաց Հայրապետյանը:

Ռուբեն Հայրապետյանը վերջում խորհուրդ տվեց համոզվելու համար ստուգել՝ իր թիկնազորում Տիգրան անունով աշխատակից կա՞, թե ոչ:

«Իմ թիկնազորում Տիգրան անունով մարդ չկա: Եթե դուք ինձ չեք հավատում, գնացեք ստուգեք: Իմ թիկնազորը ոստիկանության աշխատողներ են պայմանագրով օֆիցիալ ձեւակերպված»,-ասաց ՀՖՖ նախագահը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թորոս says:

    Փաստորեն, Ավետյանին սպանողները ոստիկանության աշխատողներ են եղել պայմանագրով օֆիցիալ ձեւակերպված….

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930